ԱՄՆ-ն Ուկրաինային RIM-7 Sea Sparrow կառավարվող հրթիռներ կտրամադրի

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության հաջորդ փաթեթի շրջանակում Կիևին կմատակարարի ոչ միայն Bradley զրահամեքենա և Patriot զենիթային համակարգեր, որոնց տեղափոխման մասին արդեն հայտարարել է Սպիտակ տունը, այլ նաև RIM-7 Sea Sparrow («Ծովային ճնճղուկներ») կառավարվող հրթիռներ։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Sea Sparrow-ը «նավ-օդ» կառավարվող հրթիռ է` կիսաակտիվ ռադիոտեղորոշիչ գլխիկով, որը մշակվել է Raytheon Corporation-ի կողմից: Այն նախատեսված է օդային թիրախները որսալու համար։

«Ծովային ճնճղուկները» Միացյալ Նահանգների զինանոց են ընդունվել դեռևս 1976 թվականին, սակայն գրեթե կես դար անց էլ այդ հրթիռների կատարելագործված տարբերակներն օգտագործվում են ԱՄՆ ռազմածովային և ծովային կորպուսի, ինչպես նաև այլ երկրների նավատորմերի կողմից:

Politico-ի տվյալներով՝ ուկրաինացի զինվորականները կկարողանան նման հրթիռներ արձակել ոչ թե նավերից, այլ ցամաքային հարթակներից։ Պարբերականի աղբյուրները պարզաբանել են, որ Sea Sparrow-ի արձակման համար հնարավոր է եղել հարմարեցնել դեռևս խորհրդային տարիներին մշակված Buk համալիրների արձակման սարքավորումները։

ԱՄՆ ռազմածովային ուժերը չեն հրապարակայնացրել Sea Sparrow-ի հեռահարության ու արագության մասին տեղեկությունները, սակայն փորձագետները նշում են, որ հրթիռի նոր տարբերակները կարող են հասնել ձայնի արագությունը չորս անգամ գերազանցող արագության, և խոցել ինքնաթիռներն ու թևավոր հրթիռները մինչև 50 կմ հեռավորության վրա: