Վանդալիզմ՝ հենց հրապարակում, տարածքի կռիվ, եվրատեսիլյան թոհուբոհ. մշակութային տարվա ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.01.2026 | 11:17
Ուկրաինան չի եղել և չի լինի խաղաղության խոչընդոտ. Զելենսկին արձագանքել է Թրամփին
16.01.2026 | 11:09
Բուժօգնության կարիք ունեցող երեխաներին փրկարարները շուրջ կես կիլոմետր մոտեցրել են շտապօգնության մեքենային․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
16.01.2026 | 10:47
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
16.01.2026 | 10:44
Մաչադոն Թրամփին է նվիրել իր Խաղաղության Նոբելյան մրցանակը․ Նոբելյան կենտրոնն արձագանքել է
16.01.2026 | 10:32
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ․ պահանջում է իրեն վերականգնել պաշտոնում
16.01.2026 | 10:17
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.01.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 16-ի դրությամբ
16.01.2026 | 09:45
Հրդեհ տանը․ տուժածներ չկան
16.01.2026 | 09:26
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են
15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
Բոլորը

Մշակութային տարվա ամենաքննարկված թեման Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նախաձեռնությունն էր։ Բուռն քննարկումներ սկսվեցին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ մտադիր է Հատիս լեռան գագաթին Քրիստոսի 33 մետրանոց արձան տեղադրել։ Այս հայտարարությանը հաջորդեց արձան-համալիրի նախամրցույթ, սկսվեցին հանրային բուռն քննարկումներ:

Քաղհասարակության կազմակերպություններ, մշակույթի գործիչներ ու բնապահպաններ պահանջեցին անհապաղ դադարեցնել լեռան վրա ցանկացած շինաշխատանք` նշելով, որ դրա պատճառով վնասվում է Հատիսը` որպես բնության հուշարձան, բացի այդ, ըստ նրանց, արդեն իսկ վնաս է հասցվել տարածքում գտնվող հուշարձաններին:

Արձանի տեղադրմանը դեմ արտահայտվեց նաև եկեղեցին: Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարեց՝ արձանը հարիր չէ հայ եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Եկեղեցու դիրքորոշումը, սակայն, Ծառուկյանին հետ չպահեց․ նա շարունակեց նախագծի իրագործումը։ Արդյունքում Կառավարությունը նախագծի վերաբերյալ նախնական դրական գնահատական տվեց` հույս հայտնելով, որ Քրիստոսի արձանն էական զբոսաշրջային նշանակություն կունենա Հայաստանի համար: Եվ եթե ԿԳՄՍ նախարարության սկզբնական դիրքորոշումն այն էր, որ արձանի գաղափարն ընդունելի է, տարածքի ընտրությունը՝ ոչ, ապա ավելի ուշ նախարարությունը դիմեց ոստիկանություն` Քրիստոսի արձանի տեղադրման աշխատանքները կասեցնելու համար: Հիմք էր ընդունվել Հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը, որի համաձայն՝ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված հնավայրն աղճատվել է: Այս պահի դրությամբ՝ շինարարությունը դադարեցված է, իսկ Քրիստոսի արձանի տեղադրման հարցը՝ առկախված։

Ինչպես նախորդ տարիներին՝ 2022-ին էլ Ադրբեջանը շարունակեց մշակութային ցեղասպանության քաղաքականություն վարել: Վանդալիզմի և պղծման գործողություններ, հայկական ծագմամբ մշակութային հուշարձանների աղվանացում. Ադրբեջանը կիրառեց բոլոր միջոցները, միայն թե Արցախում ջնջի հայկական հետքը: Ադրբեջանի կառավարությունը ձևավորեց, այսպես կոչված, «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել, իրենց ձևակերպմամբ՝ «կեղծ հայկական հետքերը»։

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը դատապարտեց Քերիմովի հայտարարությունը` ընդգծելով, որ հրատապ է միջազգային հանրության, մասնավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ի անհապաղ միջամտությունը: Մի շարք հասարակական կազմակերպություններ դատապարտեցին Ադրբեջանի հայտարարությունները:

Հայկական ժառանգության դեմ Բաքվի քայլերը դատապարտեց նաև Մայր աթոռը, Ադրբեջանի նախաձեռնության առթիվ իր մտահոգությունը հայտնեց ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը: Խնդիրը, սակայն, մինչ օրս լուծված չէ։

Խորհրդային տարիներից մեր օրեր հասած կոչումների հնացած ինստիտուտից հրաժարվելու մասին տարբեր տարիներին խոսվել է, բայց 2022-ին արդեն ԿԳՄՍ նախարարությունը հանդես եկավ հստակ նախաձեռնությամբ` չեղարկել ժողովրդական և վաստակավոր արտիստի ու նկարչի կոչումները։ Որոշվեց փոփոխություններ կատարել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում, իսկ որպես վաստակի գնահատման չափանիշ՝ պահպանել ՀՀ արվեստի վաստակավոր գործչի և ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչումները, որոնք, ըստ նախարարության, առավել ընդգրկուն եզրույթներ են և ներառում են դաշտն ամբողջապես։ Ինչպես ցանկացած նախաձեռնության դեպքում՝ այս պարագայում էլ եղան դժգոհողներ և հակառակը` կողմ արտահայտվողներ: Նախարարության հիմնավորումը, սակայն, մեկն էր` չկան ժողովրդականության չափման օբյեկտիվ չափանիշներ և «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունն ու հանրային ճանաչելիությունը, ինչը չի կարող վավերացվել որևէ մարմնի կողմից:

Իսկական սկանդալ ծավալվեց Կինոյի տանը կինոգործիչների և գործարար, «Լաբիրինթ» գարեջրային ռեստորանների ցանցի սեփականատեր Հրաչյա Ատոմյանի միջև։ Հայաստանի կինոգործիչների միությունն ահազանգեց, որ դեռևս 2013-ին քաղաքային իշխանությունների կողմից, կինոգործիչների ձևակերպմամբ` կեղծիքներով օրինականացվել է գոյություն չունեցող, իբր, ինքնակամ շինություն։ Խոսքը Կինոմիության սեփականությունը հանդիսացող Կինոյի տան ծառապատ ներքին բակում գտնվող ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքի մասին է։ 2021-ին քաղաքային նոր իշխանությունների օրոք այստեղ տրվել է ռեստորան-գարեջրատուն կառուցելու շինթույլտվություն: Կինոգործիչներն ահազանգեցին, որ Վարչական դատարանի որոշմամբ կասեցվել է Կինոյի տան ներքին բակում կառուցվող գարեջրատան շինարարությունը, սակայն Երևանի քաղաքապետարանն անտեսել է դատարանի որոշումը, և շինարարությունը մեծ թափով շարունակվել է:

Իրադարձությունները զարգացան այնպես, որ Կինեմատոգրաֆիստների միությունը դատական հայց ներկայացրեց ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` գոյություն չունեցող, ինքնակամ շինությունն օրինականացնելու, տարածքում շինարարական աշխատանքների թույլտվություն տալու համար: Գործը գտնվում է Վարչական դատարանում, ընթանում է դատաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան