Տարօրինակ է վարչապետին ՌԴ-ի արձագանքը․ Լաչինի միջանցքը հանձնված է իրեն և փակ է՝ չի կատարում պարտականությունը․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
16.05.2026 | 16:32
Գարեգին Բ կաթողիկոսն ընդունել է մշակույթի մի խումբ գործիչների
16.05.2026 | 16:18
Քրեորեն պատժելի խոսք արտահայտելու դեպքում կալանավորումը պետք է կիրառվի բացառապես որպես ծայրահեղ միջոց․ ՀԿ-ների հայտարարությունը՝ քարոզարշավի շրջանակներում անթույլատրելի խոսույթի վերաբերյալ
16.05.2026 | 16:04
«Բենթլի»-ի վարորդը ատրճանակով պայուսակը նետել է ճանապարհին․ պարեկները ձերբակալել են նրան
16.05.2026 | 15:55
Շրջանառությունից դուրս է բերվել ապօրինի պահվող 825 միավոր զենք․ ՆԳՆ
16.05.2026 | 15:36
ԵՏՄ-ից դուրս գալը Հայաստանին կարժենա առնվազն 5 մլրդ դոլար. Վյաչեսլավ Վոլոդին
16.05.2026 | 15:19
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 15:05
Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր՝ գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը
16.05.2026 | 14:44
ԱՄՆ-ն և Իսրայելը պատրաստվում են Իրանի դեմ պատերազմի հնարավոր վերսկսմանը․ տարբերակներից մեկը ուրանի պաշարները գրավելու ցամաքային գործողությունն է
16.05.2026 | 14:16
Հայաստան-Թուրքիա սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասները․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 14:09
Երևանում հնչած կրակոցների հետևանքով տուժածներ չկան. ՆԳՆ
16.05.2026 | 13:49
Թանգարանային գիշերը՝ Մատենադարանում․ միջոցառումների ցանկը
16.05.2026 | 13:33
Ալիևի հետ պայմանավորվեք, գրավոր տպեք, ցույց տվեք, որն է խաղաղությունը. Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 13:19
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Այնպես է ստացվել, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցազրույցները Factor TV-ին համընկնում են Ադրբեջանի ստեղծած անվտանգային ճգնաժամերի օրերի հետ։ ՔՊ-ական պատգամավորին այս անգամ էլ նույն ենթատեքստով հարցն ուղղեցինք հենց սկզբից՝ ինչ նախկին էսկալացիաների ժամանակ․ ո՞ր Բաքվի հետ է ՀՀ կառավարող ուժը մտադիր կնքել խաղաղության պայմանագիր, այն Ադրբեջանի, որը շրջափակում է 120,000 հոգու և հումանիտար ճգնաժա՞մ առաջացնում։ Նախկինում հարցնում էինք՝ ՀՀ տարածքը գրավող Ադրբեջանի հե՞տ եք պատկերացնում խաղաղության գնալը։ Պատասխանելով՝ Արսեն Թորոսյանը նշեց, որ ոչ թե համընկնումների հարց է, այլ ծանր ժամանակներում ծանր հարցերի չխուսափելու արդյունք։

«Ես կարծում եմ, որ մեր քաղաքական ուժը հայտնի է նրանով, որ չենք խուսափում ծանր հարցերից, նույնիսկ նրանցից, որոնց պատասխանները մենք 100 տոկոսով չունենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ հարցին․ Դուք տվել եք էլի այդ հարցը, և այն փակուղային է․ եթե ես «այո» պատասխանեմ, կնշանակի՝ մեղադրանքներ կլինեն, թե ինչպես կարելի է նման կերպ վարվող մայրաքաղաքի հետ որևէ բան պայմանավորվել։ Եթե պատասխանեմ «ոչ», կլինի մեղադրանք, թե էլ ինչի՞ մասին ենք մենք խոսում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Կառավարող ուժի քննադատները ենթադրում են, որ նրանք հավատացած են Ադրբեջանի պես պետության հետ պայմանագիր կնքելու հնարավորության հարցում։ ՔՊ-ական պատգամավորը բացասական է պատասխանում․ «Ամենևին։ Ես ուրիշ տեղից եմ ելնում, երբ ասում եմ, որ պետք է կնքել խաղաղության պայմանագիր նման Բաքվի հետ։ Ոչ մի կոնֆլիկտի կողմ մյուսի համար հրեշտակի թևերով չի լինում, սրբության մարմնավորում չի լինում, բայց, այնուամենայնիվ, կոնֆլիկտները վերջանում են կա/մ ինչ-որ մեկի տոտալ ջախջախումով, երբ վերանում է այդ ազգը և ցեղասպանություն է տեղի ունենում, կա՛մ ի վերջո պայմանավորվում են որևէ բանի շուրջ։ Ես ուրիշ տեղից եմ ելնում՝ խաղաղության համաձայնագրից խոսելով։ Միայն խաղաղության համաձայնագրի դեպքում մենք չենք ունենա մեր սուվերեն տարածքի վրա հարձակումներ, այդ դեպքում է, որ մենք կունենանք կայուն վիճակ, ինչը թույլ կտա ունենալ զարգացում, լավ տնտեսություն՝ մարդիկ ավելի լավ կապրեն, երջանիկ Հայաստան կլինի։ Նույնը ԼՂ-ի խնդրի մասին՝ մենք պետք է հասնենք բովանդակային խաղաղության, որը կարձանագրվի թղթի վրա։ Եվ եթե դա արձանագրվի, Ադրբեջանը չի ունենա հավակնություն մեր երկրի նկատմամբ»։

ՌԴ-ից Դմիտրի Պեսկովն ու Մարիա Զախարովան արձագանքել են Նիկոլ Փաշինյանի՝ այսօր ՀՀ Կառավարության նիստում հնչեցրած այն գնահատականին, որ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կատարում եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը՝ այն է վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը։ Պուտինի խոսնակը պնդել է, թե «ՌԴ-ի խաղաղապահները գործում են երկրների միջև ստորագրված փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան»։ Իսկ Լավրովի խոսնակն արձագանքել է Փաշինյանին․ «Ես կարող եմ հակառակն ասել՝ ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը կատարում են։ Իրավիճակի կարգավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են, աշխատանքներ են տարվում։ Մինչև այս իրավիճակի սրացումներ ոչ մեկ անգամ են եղել, ռուս խաղաղապահներն են արել ամեն ինչ՝ իրավիճակի կարգավորման համար։ Հետևաբար, մեր խաղաղապահների նկատմամբ նման վերաբերմունքն ընդունելի չէ»։

Արսեն Թորոսյանն ասաց՝ կարելի է տարբեր կերպ արձանագրել իրողություններին, սակայն իրողությունը չի փոխվի դրանից։

«Մենք բոլորս տեսնում ենք, որ Լաչինի միջանցքը, որը եռակողմ հայտարարությամբ հանձնված է պաշտպանության ռուսական խաղաղապահ կոնտինգենտին և ունի 5 կմ լայնություն, իհարկե՝ այնտեղ շրջանցելով Շուշի քաղաքը, և Ադրբեջանն էլ պետք է երաշխավորի միջանցքի անխափան երթևեկը, այն անխոչընդոտ պիտի լինի՝ դրա համար է անունը միջանցք, և ո՛չ ճանապարհ։ Այն այս պահին փակ է՝ 11 օր արդեն։ Եթե գրել-կարդալ կարողացող մարդուն տաս այդ ամենը կարդա և ցույց տաս՝ ինչ է միջանցքում տեղի ունենում, պարզ է՝ Ադրբեջանը միտումնավոր չի կատարում իր ստանձնած պարտավորությունը, մյուս կողմն էլ՝ կա՛մ չի կարողանում կատարել այն, կա՛մ չի ուզում։ Կամ էլ՝ երկուսը միասին։ Ոգին և տառը ոնց որ լրիվ հակառակն էր։ Միջանցքը հատուկ է առանձնացվել։ Եթե կարիք չկար մշտապես անխոչընդոտ բաց պահելու այդ, այսպես կոչված, «կյանքի ճանապարհը» Արցախի համար, իմաստը ո՞րն էր դրա մասին տեքստում գրելը։ Կասեին՝ խաղաղապահներն այնտեղ են, բոլոր հարցերը կլուծեն»,- պատասխանեց ՀՀ իշխող ուժի պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան