Այս պահից սկսած` Էրդողանի մղձավանջն եմ դառնալու․ Իմամօղլու

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Թուրքիայի ամենամեծ քաղաքի՝ Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ- CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուն զրուցել է լրագրողների հետ։ Նա անդրադարձել է 2․7 տարի իր ազատազրկման դատավճռի հրապարակմանը, գալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին, գրում է Ermenihaber-ը։

Իմամօղլուն նշել է, որ «Վեցյակի սեղանը» (2023-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին «Ազգ» դաշինքը կազմող 6 կուսակցությունները, որոնք դեմ են Էրդողանի վարած քաղաքականությանը-խմբ․) չի տրվել Էրդողանի լարած ծուղակին։ Քեմալ Քըլըչդարօղլուի և Մերալ Աքշեների դիրքորոշումն այդ հարցում իշխանություններին խիստ անհանգստացրել է։

Շարունակելով Էրդողանին ուղղված քննադատությունը՝ Իմամօղլուն ասել է․ «Մտածում էի, որ Էրդողանն ամեն գիշեր ինձ է տեսնում երազում, սակայն այս պահից սկսած նրա համար մղձավանջ է դառնալու»։

Նա նշել է, որ իշխանության հակաիրավական որոշումների պատճառով այսօր իր շատ ընկերներ, այդ թվում Դեմիրթաշը, հայտնվել են բանտերում։

Ստամբուլի քաղաքապետն անդրադարձել է 2019-ին տեղի ունեցած տեղական տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և ասել, թե իշխանությունները չէին ցանկանում հաստատել քվեարկության արդյունքները, սակայն երկրորդ փուլով 806 հազարով ձայներն ավելացան։

Վերջում նա Էրդողանին խորհուրդ է տվել դաշտը «քաջությամբ ձևավորել» հետագա պայքարի համար։