Չավուշօղլուն կրկին բողոքել է Ստոկհոլմից՝ նշելով, որ Շվեդիան մնում է «գրավչության կենտրոն գյուլենական ահաբեկիչների համար»

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործնական քայլեր չկան Ֆինլանդիայի և Շվեդիայի կողմից Թուրքիային  «ահաբեկիչների» արտահանձնելու, ինչպես նաև հանցավոր կառույցների ակտիվների սառեցման հետ կապված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Շվեդիայի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ մամուլի ասուլիսում, գրում է Անադոլու գործակալությունը։

Նա նշել է, որ Անկարան ի գիտություն է ընդունել Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի միջև եռակողմ համաձայնագրի շրջանակում Շվեդիայի կողմից ձեռնարկված քայլերն ու խոստումները։ Նոր տարում ուժի մեջ կմտնեն երկրի հիմնական օրենքում կատարված փոփոխությունները։

Բացի այդ, թուրքական դիվանագիտության ղեկավարն առաջընթաց է արձանագրել պաշտպանական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացման առումով։

«Սակայն մեր պաշտպանական արդյունաբերությունը դեռ դրական արձագանք չի ստացել Շվեդիայից որոշակի տեսակի ապրանքների ներմուծման վերաբերյալ։ Այսինքն՝ նրանք մեզ բացատրեցին, որ պաշտպանական ընկերությունները պետք է լիցենզիա ստանան իշխանություններից՝ հաշվի առնելով շվեդական մեխանիզմները»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, որ Թուրքիային արտահանձնվել է անձ, որը կապված է եղել ահաբեկչության հետ, և այդ ուղղությամբ Շվեդիան, ըստ նրա, ճիշտ է շարժվում։

Խոսելով Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության ֆունկցիոներների մասին՝ Չավուշօղլուն ասել է, որ Շվեդիան, ընդհակառակը, շարունակում է մնալ «հավաքի կենտրոն այդ արյունոտ կառույցի անդամների համար»։

Նա կրկին հիշեցրել է, որ Շվեդիայի Գերագույն դատարանն օրերս արգելափակել է թուրք լրագրող Բյուլենթ Քենեշի արտահանձնումը, որին Անկարան մեղադրում է Գյուլենական շարժմանն անդամակցության մեջ։

Էմմա Չոբանյան