Ճապոնիայի արտգործնախարարը չեղարկել է Չինաստան այցը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ճապոնիայի արտգործնախարար Յոշիմասա Հայաշիի՝ դեկտեմբերի վերջին նախատեսված այցը Չինաստան չի կայանա։ Այս մասին հայտնում է EADaily-ն՝ Asahi հեռուստաալիքին հղումով։

Ավելի վաղ Kyodo լրատվական գործակալությունը հայտնել էր Ճապոնիայի ԱԳՆ ղեկավարի Չինաստան ուղևորության նախապատրաստման մասին։ Ընդ որում, այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել ո՛չ Տոկիոյից, ո՛չ Պեկինից։

Հաղորդվել է, որ Ճապոնիայի ԱԳ նախարարի այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերին Թաիլանդում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում՝ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդայի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հանդիպումից հետո։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ճապոնիան մտադիր էր այցը համատեղել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի հետ, սակայն չինական կողմից պատասխան չի ստացել։ Ենթադրվում է, որ դա կարող է պայմանավորված լինել Չինաստանում կորոնավիրուսային համաճարակի հերթական ալիքով։

Տաթև Ֆռանգյան