«Ես լավ տղա եմ, ինձ ընտրեք». դատավորի թեկնածուն դժգոհեց ԱԺ-ում ելույթ ունենալու ընթացակարգից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
Բոլորը

ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուների ընտրության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արման Թովմասյանի, Վահագն Թորոսյանի և Արգիշտի Ղազարյանի թեկնածությունները: Ներկայացված 3 թեկնածուներից ԱԺ-ն պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թեկնածու:

Նշենք, որ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ չեն մասնակցելու հարցի քննարկմանը և լքեցին նիստերի դահլիճը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանանը, դիմելով դատավորի թեկնածու Արգիշտի Ղազարյանին՝ հետաքրքրվեց․ «Արդյո՞ք ինչ-որ անհարմարություն կա ԱԺ-ի առաջ ներկայացնելու ձեր տեսակետները և ստանալու ԱԺ-ի հավանությունը»։

Ղազարյանը պատասխանեց, որ ԱԺ կիսադատարկ դահլիճը վկայում է այն մասին, որ պատգամավորներն այնքան էլ հետքրքրված չեն Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցով․ «Իրավաբանական հարթության տեսակետները միշտ չէ, որ հնարավոր է հասկանալի դարձնել այլ մասնագիտություն ունեցող մարդկանց․․․ Բայց սա օրենսդրական մեխանիզմ է, որի միջով պետք է անցնենք»։

Միաժամանակ դատավորի թեկնածուն դժգոհեց ԱԺ-ում ելույթ ունենալու ընթացակարգից՝ ընդգծելով․  «Բայց տարակուսելի է, թե ինչու է ստեղծվել օրենսդրական մեխանիզմ, որից, չգիտես ինչու, պիտի կախված լինի Վճռաբեկ դատարանի դատավորը․ այսինքն՝ պետք է ելույթ ունենալ այնպես կամ հարցերին պատասխանել այն աստիճանի զգուշավորությամբ, որ տեսեք-տեսեք՝ ես այնքան լավ տղա եմ, ինձ ընտրեք»։

Նշենք, որ Արգիշտի Ղազարյանը Վարչական դատարանի դատավոր է։

Մանրամասները՝ տեսանյութում։