Ուկրաինայում պատերազմի գլխավոր թիրախը դառնում է տնտեսությունը․ WP

Լուրեր

15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
Բոլորը

«Մոսկվան անկասկած շատ ավելի մեծ հաջողություններ է գրանցում Ուկրաինայի տնտեսությունն ավերելով, քան այդ երկրի բանակի դեմ կռվելով»,- գրել է Washington Post-ը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: Այսպիսով, «Ռուսաստանը ոչնչացնում է Ուկրաինայի տնտեսությունը՝ բարձրացնելով ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից տրամադրվող գինը»։

Մինչև էներգետիկ ենթակառուցվածքների վրա Մոսկվայի զանգվածային հրթիռային հարվածները, Կիևը ակնկալում էր, որ 2023 թվականին իրեն կպահանջվի առնվազն 55 միլիարդ դոլարի արտաքին օգնություն: Սակայն վերջին հաշվարկրների համաձայն, Ուկրաինան կարող է ամսական լրացուցիչ 2 միլիարդ դոլարի կարիք ունենալ։

Կրեմլը որոշել է այս եղանակով պատերազմը շարունակել ոչ թե Ուկրաինայի դեմ, այլ ընդդեմ արևմտյան աշխարհի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի տնտեսական հարցերով խորհրդական Օլեգ Ուստենկոն ասում է, որ «Պուտինը դա անում է դաշնակիցների միասնությունը քանդելու համար»։

Այդուհանդերձ, ԵՄ-ի 27 պետությունների և կառավարությունների ղեկավարների միջեւ Բրյուսելում անցկացված հանդիպման ժամանակ կայացվեց 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի վարկ տրամադրելու մասին որոշում։ Բացի ԱՄՆ-ից, Եվրամիությունից, Համաշխարհային բանկից, Ուկրաինային արդեն իսկ դրամաշնորհներ տրամադրած երկրների ցանկում են ընդգրկվել նաեւ Նորվեգիան, Իտալիան, Ավստրիան, Ալբանիան և Իսլանդիան:

Այսօր ամենամեծ խնդիրն Ուկրաինայում խստաշունչ ձմեռն է: Ջեռուցման եւ ջրամատակարարման բացակայությունը կարող են դառնալ բնակչության զանգվածային արտագաղթի պատճառ: Համաշխարհային բանկն էլ նախազգուշացրել է, որ այստեղ աղքատությունը կարող է տասնապատկվել: Գործազրկության մակարդակը, որն արդեն մոտենում է 30%-ին, ամենայն հավանականությամբ է՛լ ավելի կբարձրանա։ Ազգային բանկն ունի մտավախություն, որ Ուկրաինայից փախստականների ձմեռային ալիքը երկրից զգալի քանակությամբ արտարժույթ դուրս կբերի, եւ որ հաջորդ տարի Ուկրաինայի տնտեսությունը կարող է կրճատվել ևս 5%-ով, ի հավելումն 33%-ի: Վարչապետ Դենիս Շմիհալի խոսքերով, հաջորդ տարի ՀՆԱ-ի անկումը կարող է հասնել 9%-ի, գրում է Washington Post օրաթերթը:

Ռազմական վերջին հաջող գործողությունների ընթացքում ռուսներից ուկրաինական տարածքների մի մասը հետ գրավելուց հետո, Ռուսաստանի վերահսկողության տակ է շարունակում մնալ Ուկրանիայի 18%-ը:

2022 թվականի սեպտեմբերի դրությամբ ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմում է 127 միլիարդ դոլար: Արդյունաբերությանը հասցված վնասը գնահատվում է գրեթե 10 միլիարդ դոլար, անուղղակի վնասը` 30 միլիարդ:

Սակայն ուկրաինացիներին այս եղանակով բարոյալքելու, պարտվողական տրամադրություններ սերմանելու Կրեմլի փորձերը թողնում են հակառակ ազդեցություն: Այս մասին է ասված միջազգային մի շարք վերլուծաբանների կողմից գրված «Ուկրաինայի վերականգնում. սկզբունքներ և քաղաքականություն» վերտառությամբ զեկույցում:

Ինչպես զեկույցում է ասվում. Եթե մեկ տարի առաջ ուկրաինացիների 48%-ն էր ասում, որ կուզենային իրենց երեխաներն ապրեին Ուկրաինայում, այսօր այդ թիվը հասել է 72%-ի: Փախստական ուկրաինացիների 81%-ը հույս ունի, որ մի օր կվերադառնա Ուկրաինա, 13%-ը ծրագրում է վերադառնալ առաջիկա երեք ամսվա ընթացքում: Ուկրաինացիների 55%-ը կարծում է, որ հաղթանակը պետք է նշանակի Ուկրաինայի տարածքների վերականգնում 1991 թվականի սահմաններում: 20%-ը կարծում է, որ ռուսական բանակը պետք է ընդհանրապես ոչնչացվի: Միայն մոտ 20%-ն է համաձայն գնալ տարածքային որոշակի զիջումների:

Ուկրաինացիները հավատում են, որ հայրենիքի վերականգնումը պետք է լինի վերափոխում, այլ ոչ թե երկրի վերադարձը դեպի նախապատերազմական վիճակ։ Ուկրաինայի վերափոխման վերջնական նպատակը լիիրավ անդամակցությունն է ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին: Սա ենթադրում է առաջին հերթին լիարժեք ժողովրդավարություն, ավելի շատ ապակենտրոնացում, ավելի մրցունակ քաղաքական միջավայր, ավելի անկախ լրատվամիջոցներ, ուժեղ սոցիալական հաստատություններ և կոռուպցիայի ցածր մակարդակ: Ուկրաինայի վերականգնումը եզակի հնարավորություն է տալիս արագացնել անցումը հետխորհրդային ժառանգությունից դեպի ժամանակակից ժողովրդավարություն։

Ռուսական ազդեցությունն ընդլայնելու Մոսկվայի ջանքերը տվեցին հակառակ ազդեցություն: «Առօրյա կյանքում ռուսերեն խոսող մարդկանց թիվը 2021 թվականի դեկտեմբերին գրանցված 26%-ից նվազել է մինչև 13%-ի: Ուկրաինայում ռուսական հինգերորդ շարասյունը փաստացի փլուզվել է»,-գրում է «Վաշինգտոն փոստ»-ը:

Ցավոք, պատերազմից հետո Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կբախվի «ժողովրդագրական ճեղքվածքի հետ»: Կգրանցվի տարեցների և հաշմանդամների համամասնության հետագա աճ: Բնականոն կյանքին վերադառնալը հեշտ գործընթաց չի լինի միլիոնավոր մարդկանց համար։ Վետերաններին և վիրավորներին անհրաժեշտ կլինի նպատակային աջակցություն՝ իրենց հատուկ կարիքները բավարարելու համար: Խոցելի խմբերի համար հոգալը կպահանջի սոցիալական և աշխատաշուկայի քաղաքականության վերանայում:

Զեկույցի հեղինակներն անդրադարձ են կատարել Ուկրաինայի և աշխարհակարգի վերականգնման գործում միջազգային կազմակերպությունների դերին։ «Շատ հաստատություններ ապացուցել են, որ ի վիճակի չեն դիմակայել սպառնալիքները և մարտահրավերները: Օրինակ, ՄԱԿ-ը անզոր է եղել կանխելու կամ կասեցնելու ագրեսիան: Ռուսաստանը, որը ներկայումս հանդիսանում է Անվտանգության խորհրդի մշտական անդամ, ագրեսոր է, որը ոչ միայն խախտում է հարեւան երկրի տարածքային ամբողջականությունը, այլեւ սպառնում է ողջ աշխարհին միջուկային հարվածներով։

Անվտանգության խորհրդի առանցքային որոշումներն այսուհետ չեն կարող պատանդ լինել ՄԱԿ-ի որևէ անդամի, հատկապես ավտոկրատական ռեժիմ ունեցող երկրների ձեռքում», ասում են փորձագետները։

Շատ մարդասիրական կազմակերպություններ նույնպես ցույց տվեցին, որ անպատրաստ էին ճգնաժամին. «օրինակ, Կարմիր Խաչը չկարողացավ արդյունավետ մոնիտորինգ ապահովել Ռուսաստանում պահվող ռազմագերիների շրջանում»: «Տեղեկատվական պատերազմը ոչ պակաս վտանգավոր է, քան ավանդականը։ Աշխարհը պատրաստ չէր զբաղվել կեղծիքների և ատելության դեմ պայքարով սոցցանցերում, որտեղ Պուտինի քարոզիչները նույնքան վտանգավոր են դարձել, որքան Ռուանդայում ցեղասպանություն հրահրող քարոզիչները»:

«Պատերազմով բացահայտված թերությունների մասշտաբները դուրս են գալիս Ուկրաինայի սահմաններից և պահանջում են համաձայնեցված արձագանք: Ամեն դեպքում, «անվտանգության ճարտարապետությունը պետք է բարեփոխվի, որպեսզի մեծ երկրները չկարողանան ներխուժել փոքր երկրներ, միջուկային տերությունները շանտաժի չենթարկեն մյուսներին: