Մոսկվան ՌԴ-ի նկատմամբ թշնամական է համարում Կիևին С-300-ներ մատակարարելու՝ Հունաստանի ծրագրերը․ Զախարովա

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մոսկվան Ռուսաստանի նկատմամբ թշնամական է համարում Կիևին C-300-ներ և ռուսական կամ խորհրդային արտադրության հակաօդային պաշտպանության այլ համակարգեր մատակարարելու՝ Հունաստանի «սադրիչ ծրագրերը»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Վերջին ժամանակում հունական ղեկավարությունն ավելի հաճախ է հայտարարում Կրետե կղզում տեղակայված C-300 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին՝ դրանք ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերով փոխարինելու պայմանով։ Կիևի ռեժիմին С-300-ներ և ռուսական կամ խորհրդային հակաօդային պաշտպանության այլ համակարգեր մատակարարելու՝ սադրիչ ծրագրերը համարում ենք բացահայտ թշնամական Ռուսաստանի նկատմամբ։ Անտեսվում է Հունաստանի քաղաքացիների կարծիքը, որոնց 70%-ը, ըստ հասարակական կարծիքի հարցումների, դեմ է Ուկրաինային զենքով օգնելուն»,- հայտարարել է Զախարովան։

Նա նաև նշել է, որ Հունաստանը բացարձակ անտարբերություն է ցուցաբերում զենքի առևտրի միջազգային սահմանափակումների նկատմամբ։

«Կա նաև հունական կողմի լիակատար անտարբերությունը զենքի առևտրի միջազգային սահմանափակումների նկատմամբ, որոնք թույլ չեն տալիս դրանց արտահանումն այն տարածաշրջաններ, որտեղ դա կարող է հանգեցնել միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և նպաստել հակամարտությունների սրմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան