Իմ տեղեկությունով՝ դա ոչ թե հումանիտար օգնություն էր Արցախին, այլ ռուս խաղաղապահների համար էր․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Դեկտեմբերի 16-ին համացանցում տեսանյութ տարածվեց, որում երևում էր, թե ինչպես են ռուսական խաղաղապահ առաքելության բեռնատարներն անցնում Լաչինի միջանցքով։ Հայկական մեդիատիրույթում տեսանյութը ներկայացվում էր որպես Արցախ հումանիտար օգնության տեղափոխում։

Արցախի նախկին պետնախարար, այժմ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, որն անժամկետ նստացույց է անցկացնում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև, այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է թեմային․ «Իմ տեղեկություններով՝ այդ բեռնափոխադրումները ոչ թե հումանիտար օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին իրականացվում։ Խնդրում եմ՝ սա լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից և եթե կարող եք՝ ռուսական կողմից»,- ասաց Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ Արցախում հումանիտար աղետ է, որը գնալով խորանում է։

Արցախի պետնախարարի աշխատակազմից Factor.am-ին հայտնեցին, որ Արցախի իշխանություններին հայտնի չէ՝ ռուս խաղաղապահների միջոցով արցախցիներին հումանիտար օգնություն փոխանցելու մասին որևէ տեղեկություն։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել։ Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Վտանգված է առողջական խնդիրներ ունեցող մի խումբ արցախցիների՝ այդ թվում, երեխաների կյանքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան