Իշխան Վահանյանը չէր կարող բեկորային վիրավորում ստանալ. վկա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է պատերազմի ընթացքում մարտական դիրքն ինքնակամ լքելու մեջ մեղադրվող գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի գործով դատական նիստը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով:

Պատերազմի մասնակից զինծառայող վկա Վարուժան Մարգարյանը ցուցմունք տալիս ընդգծեց, որ Իշխան Վահանյանը չէր կարող բեկորային վիրավորում ստանալ.։

Վկան նշեց նաև, որ երբ բարձրացել են Չռիկ կոչվող տեղանքը, սկսվել են թեժ մարտեր և այլևս գումարտակի հրամանատարը՝
Վահանյանին չի տեսել։

«Երբ որ սարից տղերքով իջանք, Վահանյանն էլ այնտեղ չէր, մարտից առաջ այնտեղ ավտոներ կային, հետո այդ ավտոներն էլ չկային։
Տղերքն ասացին՝ ավտոյով գնացել են՝ «թռել են»։ Ես հետո եմ լսել, որ Վահանյանը վիրավորվել է, բայց մարտը վերևում էր, նա շատ ներքևում էր, չէր կարող բեկորային վիրավորում ստանալ»,- պատմեց վկան։

Նշենք, որ Վահանյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ։

Քրեական գործն ի սկզբանե մակագրվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սեփխանյանին, սակայն հետագայում գործի ընդդատությունը փոխվել է՝ պայմանավորված միջադեպով։ Գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի վարույթում է։

Պատերազմի մասնակից զինծառայող վկա Վարուժան Մարգարյանը ցուցմունք տալիս ընդգծեց, որ Իշխան Վահանյանը չէր կարող բեկորային վիրավորում ստանալ.։

Վկան նշեց նաև, որ երբ բարձրացել են Չռիկ կոչվող տեղանքը, սկսվել են թեժ մարտեր և այլևս գումարտակի հրամանատարը՝
Վահանյանին չի տեսել։

«Երբ որ սարից տղերքով իջանք, Վահանյանն էլ այնտեղ չէր, մարտից առաջ այնտեղ ավտոներ կային, հետո այդ ավտոներն էլ չկային։
Տղերքն ասացին՝ ավտոյով գնացել են՝ «թռել են»։ Ես հետո եմ լսել, որ Վահանյանը վիրավորվել է, բայց մարտը վերևում էր, նա շատ ներքևում էր, չէր կարող բեկորային վիրավորում ստանալ»,- պատմեց վկան։

Մանրամասները՝ տեսանյութում։