Կնոջը մորթել ցանկացող տղամարդը կմնա հոգեբուժարանում ևս 3 ամիս

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանը կնոջը բռնությունների ենթարկած ամուսնու գործով որոշում է կայացրել երկարացնել անվտանգության միջոցի կիրառումը՝ անմեղսունակ ճանաչված տղամարդուն ևս 3 ամսով պահելով հոգեբուժական հիվանդանոցում։ Factor.am-ը գրել էր, թե ինչպես է ամուսինը ցանկացել կնոջը մորթել երեխաների ներկայությամբ, սակայն նրան չի հաջողվել իրագործել իր մտադրությունը։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև և միջին ծանրության վնաս պատճառելու, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով։

Դատահոգեբուժական փորձաքննությունն արձանագրել է, որ բռնարար տղամարդու մոտ առկա է խրոնիկական հոգեկան հիվանդություն, ներկա հոգեկան վիճակում նա չի կարող մասնակցել քննչական և դատավարական գործողություններին, սակայն, այնուամենայնիվ, նա մասնակցում է դատական նիստերին, ինչը տագնապի ու սարսափի զգացողություններ է առաջացնում կնոջ մոտ։

Դեկտեմբերի 14-ին կայացած դատական նիստին, երբ գործով տուժող ճանաչված 32-ամյա կինը տեղեկացավ, որ ամուսնուն հոգեբուժարանից բերել են դատարան, և նա հարևան սենյակում սպասում է դատական նիստի մեկնարկին, վախից սկսեց արտասվել։ Կինը շարունակում էր արտասվել նաև դատական նիստերի դահլիճում՝ հայացքը հառած պատին, որպեսզի չնայի ամուսնու կողմը։ Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը դատաքննության ընթացքում բռնել էր հուզված կնոջ ձեռքը, որպեսզի նա չվախենա։ Փաստաբանը ջուր խնդրեց տուժողի համար, նաև դատարանին առաջարկեց, որպեսզի նրան հարցաքննեն նստած՝ հաշվի առնելով կնոջ հուզված վիճակը։

Տուժողը ներկայացրեց, թե ինչպիսի սարսափի միջով են անցել ինքն ու երկու անչափահաս երեխաները, ապա դատարանին խնդրեց երկարացնել անվտանգության միջոցը։ Որպես հիմնավորում տուժողը նշեց իր «սարսափի ու վախի զգացողությունը», որը նա ապրում է միայն այն մտքից, որ ամուսինը կարող է հայտնվել ազատության մեջ։

Factor.am-ի հետ զրույցում Կարինեն (անունը փոխված է) նաև նշել էր, որ եթե ամուսինը հայտնվի ազատության մեջ, ոչ միայն ինքն ու երեխաները, այլև իրենց բոլոր հարազատ-բարեկամները և հարևանները կհայտնվեն անապահով վիճակում, քանի որ անմեղսունակ ճանաչված տղամարդը կարող է վնասել յուրաքանչյուրին։

Հիշեցնենք, որ տուժողի խոսքերով՝ ամուսինը դանակներն ու կացինը դրել է սեղանին ու երեխաներին ասել․ «Էրեխեք, հաջող արեք ձեր մորը, հեսա մորթում եմ․․․»։ Այնուհետև սկսել է նկարագրել, թե ինչպես է մորթելու։ Դեպքից հետո կնոջ և երեխաների հետ աշխատել են Կանանց աջակցման կենտրոնի հոգեբանները։

Ինքը՝ մեղադրյալը, դատարանում խոստովանեց, որ ծեծել է կնոջը, սակայն պնդեց, որ առողջ է․ «Ես ադեկվատ եմ, ես հիվանդ չեմ»։ Մեղադրյալի պաշտպանն էլ իր հերթին նշեց, որ դատարանը չի կարող քննարկել անվտանգության միջոցը երկարացնելու հարցը, քանի դեռ առկա չեն տղամարդու ներկայիս վիճակի վերաբերյալ բժշկական հաստատությունից ստացված փաստաթղթեր։ Դատավոր Նարեկ Բեգլարյանը ի պատասխան ասաց, որ պաշտպանն ազատ է դիմելու և ստանալու փաստաթղթեր, սակայն անվտանգության միջոցի երկարացման վերաբերյալ որոշումը պետք է տվյալ նիստով կայացվեր, քանի որ տղամարդուն հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու նախորդ որոշման ժամկետը լրանում է դեկտեմբերի 19-ին։

Դատարանի որոշմամբ՝ մեղադրյալը կշարունակի գտնվել հոգեբուժարանում մինչև 2023 թվականի մարտի 19-ը։ Հաջորդ դատական նիստին պետք է հարցաքննվեն գործով անցնող վկաները։ Նիստը կկայանա փետրվարի 1-ին՝ 15։00-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի