Ռուսաստանի հետ համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Իրան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին արձագանքել է ԱՄՆ վարչակազմի՝ Մերձավոր Արևելքի երկրների համար Ռուսաստանի և Իրանի ռազմական համագործակցության վտանգի մասին հայտարարություններին,  պնդելով, թե դա «ամերիկյան քարոզչություն է», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները վերջին շաբաթներին բազմիցս ասել են, որ կամիկաձե անօդաչու սարքերի մատակարարման դիմաց, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինային և հատկապես՝ ենթակառուցվածքներին հարվածելու համար, Մոսկվան Թեհրանին կփոխանցի նորագույն կործանիչներ ու այլ առաջադեմ զենքեր։ Թեհրանը պնդում է, որ Մոսկվա մարտական անօդաչու թռչող սարքեր չի մատակարարել պատերազմի սկսվելուց հետո, իսկ Մոսկվան առհասարակ չի ընդունում, որ նման զենք է գնել։ Վաշինգտոնի կարծիքով ռուսական նորագույն զենքը իրանցիների ձեռքում սպառնալիք կդառնա Մերձավոր Արևելքում ամերիկյան դաշնակիցների համար։

Այս ազդանշանն ակնհայտորեն ուղղված է Իսրայելին, Սաուդյան Արաբիային և Պարսից ծոցի երկրներին, որոնք, չնայած Իրանի հետ իրենց խորը անտագոնիզմին, չեն ցանկանում միանալ Ռուսաստանի դեմ պայքարին։ Իսրայելը հրաժարվում է Ուկրաինա զենք  և բարձր տեխնոլոգիական հետախուզական սարքեր մատակարարել, իսկ արաբական երկրները չեն լսում Արևմուտքի կոչերը՝ ավելի շատ նավթ արտադրելու համար:

Ինչպես հաղորդում է AFP-ն, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ «Թեհրանը ելնում է իր ազգային շահերից, իր արտաքին հարաբերությունների ձևավորման գործում անկախ է և ոչ մեկից թույլտվություն չի խնդրում»։

Տաթև Ֆռանգյան