Միգրանտների նոր քարավան է ժամանել ԱՄՆ-ի հարավային սահման

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հազարավոր միգրանտներ Մեքսիկայի սահմանամերձ Սյուդադ Խուարես քաղաքում սպասում են ԱՄՆ մուտքին․ փոխանցում է «Ամերիկայի Ձայն»-ը։ Դեկտեմբերի 21-ին նախատեսվում է, որ կավարտվի Թրամփի ժամանակաշրջանի քաղաքականությունը, որով միգրանտները վտարվում են ԱՄՆ սահմանից:

Ամերիկացի օրենսդիրները և մաքսային ու սահմանային պաշտպանության պաշտոնյաներն ասում են, որ դրանից հետո պատրաստվում են միգրանտների հսկայական հոսքի։

Մեծ թվով միգրանտներ շարունակում են ժամանել Միացյալ Նահանգների հարավային սահման: Հազարավոր մարդիկ հանձնվել են ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության աշխատակիցներին Տեքսաս նահանգի Էլ Պասո քաղաքում:

Նրանք ասում են, որ հանձնվելով, հույս ունեն սկսել ԱՄՆ-ում քաղաքական ապաստան հայցելու գործընթացը։

Մարդկանց մեծ խումբն Էլ Պասո է ժամանել դեկտեմբերի 21-ին Թրամփի ժամանակ իրականացվող ծրագրի նախատեսված ավարտից մի քանի օր առաջ:

Անցյալ ամիս դատարանը կասեցրեց այդ ծրագիրը: Դրանից հետո միգրանտները սկսեցին հավաքվել Մեքսիկայի սահմանամերձ Սյուդադ Խուարես քաղաքում՝ սպասելով դադարեցման հրամանն ուժի մեջ մտնելու օրվան։

Իրավիճակը դառնում է անկայուն, ասել է Մեքսիկայի Չիուաուա նահանգի նահանգապետ Մարիա Եվգենիա Կամպոս Գալվանը։

Այս ամսվա սկզբին լրագրողների հետ զրույցում Կամպոսը քննադատել էր Մեքսիկայի կառավարությանը, որը թույլ է տվել ավտոբուսներով մոտ 1,500 միգրանտների ուղեկցել Սյուդադ Խուարես՝ առանց մարդկանց հոսքի դեմ պայքարելու ռեսուրսներ տրամադրելու:

«Փառք Աստծո, որ Մեքսիկայի իշխանությունները մեզ օգնեցին: Մենք հասանք մեր նպատակակետին՝ ապահով տեղ հասանք: Նրանք հոգ էին տանում մեզ համար»,-ասել է դոմինիկացի միգրանտ Ջոել Մոտան։

Նիկարագուացի միգրանտ Օսկար Ռեյեսի խոսքով՝ «Այն, ինչի միջով մենք անցանք, դժվար էր, բայց փառք Աստծո, որ մեքսիկացի ժողովուրդը բացեց դռները մեզ համար և օգնեց ամեն ինչով, ներառյալ սնունդով»:

Սյուդադ Խուարեսի ապաստարաններում ընդամենը մի քանի ժամ մնալուց հետո հարյուրավոր միգրանտներ անցել են Ռիո Գրանդե գետը: Ապաստարանի պաշտոնյաները նրանց չեն կանգնեցրել։

Ըստ «Լեոնա Վիկարիո» Միգրանտների ինտեգրման կենտրոնի աշխատակից Անա Լաուրա Ռոդելայի՝ «Ոչ մեկին չեն ստիպելու այստեղ մնալ։ Երբ նրանք ժամանեն, սնվեն և հանգստանան, մենք նրանց կներկայացնենք կանոնակարգերը և տեղեկություններ Մեքսիկայի կառավարության առաջարկած ծառայությունների մասին: Հետո յուրաքանչյուր ընտանիք կորոշի, թե ինչ է անելու»:

Հազարավոր միգրանտներ հանձնվել են սահմանային պարեկային գործակալներին Ռիո Գրանդեի ափերին՝ Սյուդադ Խուարեսի և Էլ Պասոյի միջև, ընդ որում, օրական մոտ 2,100-ի գործերի է ընթացք տրվում, ըստ Էլ Պասոյի հատվածի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Օրլանդո Մարերո Ռուբիոյի: