Սբ Ղազանչեցոց եկեղեցում վերջինը պսակադրված զույգն առաջնեկին ունեցավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Օրօրոցային մեղմ հնչյունների ներքո անհանգիստ ապրումներ են: Ղազանչեցոցում ամուսնացած վերջին զույգն ունեցավ իր առաջնեկին: Մարիամի նրբությունից ու Հովիկի հաստատակամությունից բացի, փոքրիկ Սաթէն ծնողներից ժառանգել է նաև մի փունջ դժվարություններ և դրանք հաղթահարելու համառություն:

Սաթէի լույս աշխարհ գալուն ծնողները երկար են սպասել ու հոգատարությամբ պատրաստվել: Հովիկը ցուրտ ձմռանը փեքրիկի համար բարենպաստ ջերմաստիճան ապահովելու համար գազե վառարան է տեղադրել: Վառարան, որն այդպես էլ չի վառվել:

Մայրական կարգավիճակում առաջին սթրեսը երկար սպասել չտվեց:

Փառք Աստծո. նորաթուխ ծնողները պատվով հաղթահարեցին առաջին փորձությունը, ուժեղ զավակը՝ ևս: Արհամարհելով շրջափակման փաստն ու դրա առաջացրած հետևանքները, Մարիամը զմայլվում է փոքրիկ դստրիկով և ոգևորվում:

…հենց այդպես էին մտածում նաև պատերազմի ամենաթեժ օրերին: Երբ բոլորի համար նրանց հարսանիքը անիրական էր թվում, նրանք համարձակվեցին ապացուցելու հակառակը:

Անգամ պատերազմն ու ոչ մի րոպե չդադարող ռմբակոծությունը չստիպեց նրանց ընկրկել հստակ կայացրած որոշման առաջ: Երբ թիրախավորեցին Ղազանչեցոցը, միանդամից հասկացան՝ պսակադրությունը հենց այնտեղ պիտի լինի:

Երիտասարդ զույգն ամբողջ միջոցները մեկտեղել և պատերազմից 3 օր առաջ  տուն էր գնել բերդաքաղաք Շուշիում, հույսով որ իրենց առաջնեկն իր առաջին քայլերն այնտեղ է անելու:  Պարերազմը փշրեց նրանց  բոլոր երազանքները: Ղազանչեցոցում ամուսնացած վերջին զույգն այսօր անտուն է…

Անորոշ ապագան ու շրջափակման փաստը հուսահատեցնող չեն, ավելի շատ տարիներ հետո դստրիկի հարցադրումներից է վախենում: Ախր, նրա երջանիկ ու բարեկեցիկ ապագայի համար ամեն ինչ ծրագրել էինք: