ՄԻՊ-ը գրություն է ուղարկել ՊՆ՝ բարձրաձայնելով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության խնդիրը

Լուրեր

30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն նրանց ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում. բոլոր այն դեպքերում, երբ հայրենադարձված գերիները հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության վերաբերյալ խնդրին:

«Տեղեկացնում եմ, որ հայրենադարձված հայ ռազմագերիների հետ ՄԻՊ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում և դրանից հետո, ըստ հայրենադարձված ռազմագերիների ցանկության, նրանց մի մասը ուղղորդվել է անվճար հոգեբանական աջակցություն ստանալու: Բացի դա, ըստ նրանց կողմից ներկայացված դիմումների կամ սեփական նախաձեոնությամբ՝ ըստ հոգեբանների կողմից տրված համապատասխան եզրակացությունների, Պաշտպանը համապատասխան գրություններ է հասցեագրել ՀՀ ՊՆ՝ վերջիններիս պատշաճ փորձաքննելու և նաև հոգեբանների կողմից տրված եզրակացությունների հաշվառմամբ՝ զինծառայողների հետագա ծառայության պիտանիության հարցը որոշելու համար:

Պետք է հստակ նշել, որ հայրենադարձված գերիների հետագա ծառայության շարունակության հարցը պետք է որոշվի ոչ միայն վերջիններիս ֆիզիկական առողջության հաշվառմամբ, այլ նաև հոգեկան առողջության վիճակի գնահատմամբ և պատշաճ փորձաքննության իրականացման արդյունքում: Եվ բոլոր այն դեպքերում, երբ վերջիններիս հոգեկան առողջության հետ կապված խնդիրը անհամատեղելի կլինեն զինվորական ծառայությունը շարունակելու հետ, նրանք պետք է արձակվեն զինված ուժերից: Բացի դա, պետությունը ունի պոզիտիվ պարտականություն նրանց առողջության պահպանման հարցում, և պետք է նրանց տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն»,- ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ հայրենադարձված գերիների մի մասի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություններ է ուղարկել ՀՀ ՊՆ՝ հայրենադարձված ռազմագերիներին պատշաճ փորձաքննելու և բժշկական օգնություն ցույց տալու պահանջով:

«Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են և գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում»,-եզրափակեց Քրիստիննե Գրիգորյանը: