ԱՄՆ Սենատը հաստատել է Պենտագոնի ռեկորդային՝ 858 միլիարդ դոլարի բյուջեն

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Հինգշաբթի ուշ երեկոյան ամերիկացի սենատորներն ընդունել են օրինագիծ, որը նախատեսում է տարեկան պաշտպանական ծախսերի ռեկորդային 858 միլիարդ դոլար, ինչը 45 միլիարդ դոլարով ավելի է, քան նախագահ Ջո Բայդենի առաջարկածը: Օրինագիծը նաև հանում է ԱՄՆ զինվորականների համար պարտադիր COVID պատվաստումները, գրում է VOA-ն։

Սենատորները պաշտպանել են «Պաշտպանության բյուջեի ակտը» (NDAA)՝ Պենտագոնի տարեկան բյուջեն՝ ճնշող երկկուսակցական մեծամասնությամբ (83 կողմ, 11 դեմ ձայներ):

Ընդունմանը դեմ են քվեարկել լիբերալները, ովքեր դեմ են ռազմական բյուջեի անընդհատ աճին, և պահպանողականները, ովքեր ցանկանում են խստացնել ծախսերի վերահսկողությունը: Անցյալ շաբաթ Ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է նույն օրինագիծը, NDAA-ն ուղղարկվել է Սպիտակ տուն, որտեղ, ինչպես ակնկալվում է, նախագահ Ջո Բայդենն այն անմիջապես կստորագրի:

2023 ֆինանսական տարվա համար NDAA-ն նախատեսում է 858 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր և ներառում է զինվորականների աշխատավարձերի 4,6% աճ, զենքի, նավերի և օդանավերի գնման ֆինանսավորում և աջակցություն Թայվանին՝ Չինաստանի աճող սպառնալիքի պայմաններում և Ուկրաինային՝ ռուսական ներխուժման դեմ պայքարում։

Կոնգրեսը հաստատում է NDAA-ն ամեն տարի 1961 թվականից սկսած: «Սա ամենակարևոր օրինագիծն է, որը մենք ընդունում ենք ամեն տարի», – ասել է սենատոր Ջեյմս Ինհոֆը, Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի գլխավոր հանրապետականը:

Օրինագիծը Ուկրաինային տրամադրում է առնվազն 800 միլիոն դոլարի լրացուցիչ աջակցություն հաջորդ տարի անվտանգության համար և ներառում է մի շարք դրույթներ՝ ուժեղացնելու Թայվանի պաշտպանությունը Չինաստանի հետ աճող լարվածության պայմաններում, ներառյալ միլիարդավոր դոլարներ՝ Թայվանի համար սպառազինությունների արագացված գնումների համար:
Օրինագիծը նախատեսում է լրացուցիչ ֆինանսավորում հիպերձայնային զենքի ստեղծման, Հավայան կղզիներում Red Hill վառելիքի պահեստի փակման և սպառազինության համակարգերի, այդ թվում՝ Lockheed Martin կորպորացիայի կողմից արտադրված F-35 կործանիչների և General Dynamics-ի արտադրած նավերի գնման համար։

Տաթև Ֆռանգյան