Կորոնավիրուսը կարող է փոխանցվել նույնիսկ մահից հետո. NYT

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կորոնավիրուսային վարակը կարող է պահպանվել մահացածների մարմիններում, սրա հետ մեկտեղ վիրուսի վարակելու ունակությունը նույնպես պահպանվում է։ Այս մասին հինգշաբթի՝ դեկտեմբերի 15-ին, հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ճապոնական Չիբա համալսարանի և Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ բժշկական կենտրոնի հետազոտությունը։

Մասնավորապես, գերմանացի փորձագետները պարզել են, որ COVID-19-ի հետքերը մահից հետո մնում են մահացածի մարմնում 17 օր։ Իրենց հերթին ճապոնացի գիտնականները, վկայակոչելով կենդանիների հետ կատարված փորձերը, նշել են, որ նույնիսկ մահացած մարմինները պահպանում են վարակիչ վիրուսի զգալի քանակությունը։

«Ինչպես զոմբիների մասին սարսափ ֆիլմում, կորոնավիրուսը կարող է պահպանվել վարակված հիվանդների մարմիններում նույնիսկ մահից հետո»,-ասված է հոդվածում:

Միևնույն ժամանակ, ճապոնացի գիտնականներն ընդգծել են, որ կենդանի հիվանդից կորոնավիրուսի տարածման վտանգը շատ ավելի մեծ է, քան մահացածներից փոխանցման հավանականությունը։

Տաթև Ֆռանգյան