Ադրբեջանը չի պատժվում` շարունակում է. միջազգային հանրությունից ակնկալում ենք հստակ քայլեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Արցախահայերն ակցիաներ են նախաձեռնել՝ ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի առաջնորդությամբ։

Նախատեսված է ակցիան իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի դեսպանատների, Եվրամիության պատվիրակության գրասենյակի առաջ՝ իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ։

Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

«Այն, ինչ կատարվում է, Ադրբեջանի բացահայտ անպատժելիության հետևանք է,- անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը և դրա հետևանքով առաջացած խնդիրներին՝ հայտարարեց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը, ով նույնպես մասնակցում էր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության գրասենյակի առաջ իրականացվող ակցիային։

«Ինչ-որ անում են, չեն պատժվում և ավելի մեծ տեմպերով են շարունակում։ Ադրբեջանի իշխանություններն արդեն չեն էլ թաքցնում, որ սա անկախ ակտիվիստների բնապահպանական ակցիա չէ, այլ իրենց կազմակերպածն է։ Անչափ կարևոր է նրանց պատասխանատվության ենթարկելը։ Ադրբեջանի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո որևէ պատասխանատվության չենթարկվեցին։ Եվ այն, ինչ տեղի է ունենում հիմա, հենց դրա հետևանքն է»,- նշեց Թաթոյանը։

ՀՀ նախկին ՄԻՊ-ն ընդգծեց, որ միջազգային հանրութունից, մասնավորապես ԵՄ-ից ակնկալվում են գործնական քայլեր՝ ընդդեմ Ադրբեջանի վարած էթնիկ զտումների ու խոշտանգումների քաղաքականության։

«Արցախցիներին անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ»,- ընդգծեց Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։