Իմ բողոքն ուղղված է ողջ միջազգային հանրությանը` այդ թվում ՌԴ-ին. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Ես նպատակահարմար եմ գտնում, որ ամբողջ միջազգային հանրությանն ուղղված լինի մեր բողոքը, այստեղ ներառված է նաև Ռուսաստանը՝ իր հստակ պատասխանատվության բաժնով։

Մենք ակնկալում ենք, որ ռուս խաղաղապահները իրենց պատասխանատվության գոտում նաև այս հարցը պետք է լուծեն, իհարկե բավականին շատ հարցեր և խնդիրներ կան»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Արցախի նախկին ՄԻՊ, Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով երեկվանից անժամկետ նստացույց էր հայտարարել։

«Մենք ակնկալում ենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և մյուս կառույցներն իրենց պարտականությունները կատարեն, այդ պատճառով ես ճիշտ եմ համարել, որ իմ նստացույցը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև պետք է իրականացնեմ»,- նշեց Բեգլարյանը։։

Նշենք, որ այսօր արցախահայերը ակցիաներ են իրականացնում՝ ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանի և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի առաջնորդությամբ։

Նախատեսված է ակցիաներ իրականացնել  ՀՀ-ում ԱՄՆ-ի,Չինաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի դեսպանատների,  ԵՄ պատվիրակության հայաստանյան գրասենյակի առաջ՝ իրենց բողոքը հայտնելու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու առնչությամբ։

Ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։