Ադրբեջանական ԶՈՒ-ում թուրք խորհրդականի նշանակման հարցին ի պատասխան՝ Զախարովան մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ-ի հասցեին

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Դեկտեմբերի 10-ին թուրք գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայը նշանակվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդական։ Նշանակվելուց հետո Ադրբեջանի Պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նա խոսել է ադրբեջանական բանակը թուրքական զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելու իր աշխատանքի մասին։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցում այս առնչությամբ լրագրողը հարց է հնչեցրել, թե ինչո՞ւ է Մոսկվան մեկ դեպքում էմոցիոնալ ու բացասական արձագանքում հետխորհրդային պետության կողմից ՆԱՏՕ-ի հետ համագործակցությանը, իսկ մեկ այլ դեպքում նախընտրում է աչք փակել այդ հանգամանքի վրա։

Ի պատասխան՝ Զախարովան հայտարարել է․ «Ճիշտ չէ։ Մենք դա տեսնում ենք նաև հարևան երկրներում, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարևան երկրներում կան խորհրդականներ, ովքեր ունեն այլ երկրների քաղաքացիություն։ Նաև Հայաստանում նման մարդիկ կան»։

Լրագրողի դիտարկմանը, որ Հայաստանում չկա նման պաշտոնյա, Զախարովան արձագանքել է, թե ինքն իրավունք ունի իր դիտարկումն ունենալ այդ առթիվ։

«Ես չեմ խոսում նույնանման պաշտոնների մասին, բայց խորհրդականի և այլ պաշտոններ են զբաղեցնում տարբեր երկրների քաղաքացիություն ունեցող անձինք»,- հայտարարել է Զախարովան՝ սահուն անդրադարձ անելով 1990-ականներին ՌԴ-ի ունեցած փորձին և նշել, որ յուրաքանչյուր երկիր իր գործընկերների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու ինքնիշխան իրավունք ունի։

«Յուրաքանչյուր երկիր իր գործընկերների հետ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու ինքնիշխան իրավունք ունի, բայց, իհարկե, մենք հիմք ենք ընդունում, որ այն չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի Հարավային Կովկասում ուժերի ձևավորված հավասարակշռությունը: Այդ թեզերը մենք պարբերաբար հասցնում ենք տարածաշրջանի մեր գործընկերներին»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Տաթև Ֆռանգյան