ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ հակառուսական պատժամիջոցների 9-րդ փաթեթի շուրջ

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի շուրջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։

Նշվում է, որ Լեհաստանը և համայնքի մի շարք այլ անդամներ առարկություններ ունեն նոր սահմանափակումների վերաբերյալ:

Չորեքշաբթի ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցություններում ԵՄ երկրները չեն կարողացել համաձայնության հասնել պատժամիջոցների հարցում։ Երկրները մոտեցել են համաձայնությանը, սակայն որոշ երկրներ դեռևս առարկություններ ունեն, ասվում է հրապարակման մեջ։

Պատժամիջոցների նոր փաթեթի շուրջ ԵՄ անդամների համաձայնության բացակայությունը հաստատել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը։ Նա հայտարարել է, որ պատժամիջոցների նախագիծը վերադարձվել է միության երկրների դեսպաններին՝ վերանայելու համար։ Նրա խոսքով՝ փաստաթուղթը կարող է համաձայնեցվել մոտ ապագայում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը կվերաբերի մինչև 200 անհատների, ընկերությունների և կազմակերպությունների, մասնավորապես՝ երեք բանկերի և ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների։ Սահմանափակումները կարող են ազդել Ռուսաստանի Դաշնության հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վրա, ինչպես նաև կներառեն չորս հեռուստաալիքների հեռարձակման արգելք։

Տաթև Ֆռանգյան