Էրդողանը հայտարարել է, որ Պուտինին առաջարկել է Ասադի հետ եռակողմ հանդիպում անցկացնել

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի ղեկավարների հանդիպում անցկացնել, սակայն դրան պետք է նախորդի հետախուզական ծառայությունների, ՊՆ և ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Էրդողանն ավելի վաղ չէր բացառել Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի հետ հանդիպումը՝ ասելով, որ «քաղաքականության մեջ վիրավորանքներ չկան»։

Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ Մոսկվան Անկարային ու Դամասկոսին միջնորդություն չի պարտադրում, բայց եթե Ռուսաստանին խնդրեն, նա պատրաստ է Էրդողանի ու Ասադի հանդիպումն անցկացնել։

«Շատ թեմաներ կան, որոնք կարող են հիմա օրակարգում չլինել, սակայն հետո մտցվեն օրակարգ իրադարձությունների զարգացման հետ կապված։ Եթե ուշադրություն դարձնեք, մենք ցանկանում ենք քայլ անել՝ որպես Սիրիա-Թուրքիա-Ռուսաստան եռակողմ դաշինքի մաս։ Դրա համար նախ պետք է հանդիպեն մեր հետախուզական ծառայությունները, հետո պաշտպանության և արտաքին գործերի նախարարները։ Նրանց հանդիպումներից հետո եկեք հավաքվենք՝ որպես առաջնորդներ։ Ես առաջարկել եմ դա պարոն Պուտինին, և նա դրան դրական է վերաբերվում։ Այդպիսով, մենք կսկսենք հանդիպումների շարք»,- ասել է Էրդողանը Թուրքմենստանից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում։

Էմմա Չոբանյան