Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության գոտում տեղակայված ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված մեղադրանքները։

«Մենք ստիպված ենք առանձին մեկնաբանել ռուս խաղաղապահների դեմ անհիմն մեղադրանքները և սադրիչ գործողությունները։ Որտեղից էլ դրանք լինեն, մենք դրանք համարում ենք անընդունելի և անարդյունավետ: Խաղաղապահ զորախումբն արդյունավետորեն կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր»,- ասել է Զախարովան։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10:30-ին ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Ներկայանալով որպես, այսպես կոչված, «էկոակտիվիստներ», նրանք հրաժարվել են լքել տարածքը և վրաններ են տեղադրել այնտեղ։ Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով չորս գյուղ՝ Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող, փաստացիորեն զրկված են Արցախի մնացած մասի հետ կապից։ Դեկտեմբերի 13-ի երեկոյան հայտնի դարձավ, որ դադարեցվել է նաև Լեռնային Ղարաբաղ գազամատակարարումը։

Տաթև Ֆռանգյան