Անընդունելի է խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրների ստեղծումը․ ՌԴ ԱԳՆ-ն ակնկալում է մոտ ժամանակում Լաչինի միջանցքի բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Անընդունելի է խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրների ստեղծումը, և ՌԴ-ն ակնկալում է շատ մոտ ժամանակում լիարժեք տրանսպորտային կապի վերականգնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը։

«Մենք անհանգստացած ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, դա պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով։ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորախումբն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակն ապաէսկալացնելու ուղղությամբ։ Մենք ակնկալում ենք շատ մոտ ժամանակում լիարժեք տրանսպորտային կապի վերականգնում»,- ասել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ միջանցքը կապ է ապահովում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ու գտնվում է խաղաղապահների հսկողության տակ։

«Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնել են համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն։ Անընդունելի է խաղաղ բնակչության կյանքի համար խնդիրներ ստեղծելը»,- ասել է Զախարովան։

Տաթև Ֆռանգյան