Այս բլոկադան պատահական չէ՝ ցեղասպանության վաղ ազդանշան է․ Քրիստիննե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:01
Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունների 66 տեղամասային կենտրոնում սանհանգույց չկա, 29-ի դեպքում տվյալները բացակայում են․ ՀՔԱՎ
20.11.2026 | 17:53
Պուտինի, Թրամփի և Սի Ցզինպինի ընդունած «խաղաղության հռչակագրում» Ուկրաինային վերաբերող կետ է եղել, որն ԱՄՆ-ի խնդրանքով հանվել է․ Ստուբ
Բոլորը

Արդեն ավելի քան 3 օր է շարունակվում է այս բլոկադան, և՛ Հայաստանի կողմից, և՛ Արցախի կողմից սահմանափակված է անձանց ազատ տեղաշարժի իրավունքը, առաջացել են հումանիտար խնդիրներ, հաշմանդամություն ունեցող անձինք հայտնվել են առանձնահատուկ դժվարին իրավիճակում, այսինքն՝ անձանց հիմնարար իրավունքների ու ազատությունների ամբողջական սպեկտորը վտանգված է։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հուանիտար և գոյաբանական խնդիրներին։

ՀՀ ՄԻՊ-ը հավելեց, որ ժամեր հետո կհրապարակվի Արցախի ՄԻՊ-ի հետ համատեղ կազմված զեկույցը, որտեղ կներկայացվի իրավիճակը, կվերլուծվեն և միջազգային իրավական պարտավորությունների լույսի ներքո կներկայացվեն Ադրբեջանի կողմից իրականացվող և շարունակվող խախտումները։

«Փաստեր պետք է ներկայացնենք միջազգային մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կազմակերպություններին, նաև պետությունների կառավարություններին՝ ուշադրություն հրավիրելով հարցի վրա։

Այս բլոկադան պատահական չէ․ սա հաջորդական քաղաքականություն է, որի նպատակը Արցախի հայաթափումն է, Արցախի ժողովրդի բնաջնջումն է։ Սա, ըստ էության, ցեղասպանության վաղ ազդանշան է»,- ընդգծեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։