ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում ՌԴ-ին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից․ Foreign Policy

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու ամերիկացի օրենսդիրներ՝ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի անդամներ (երկկուսակցական անկախ մարդու իրավունքների վերահսկման կազմակերպություն) բանաձև են ներկայացրել Կոնգրես՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին քայլեր ձեռնարկել Ռուսաստանին ՄԱԿ-ի ԱԽ-ից հեռացնելու ուղղությամբ։ Այս մասին գրում է Foreign Policy-ն, որին վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հելսինկյան հանձնաժողովը հոկտեմբերին արդեն կոչ էր արել պետքարտուղար Էնթոնի Բլինքենին բողոքել Ռուսաստանի՝ որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի կարգավիճակի դեմ։ Նրանք ցանկանում են, որ Կոնգրեսն արձանագրի, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում խախտում է «ՄԱԿ-ի նպատակներն ու սկզբունքները»:

Բանաձևի տեքստում Սթիվ Քոենն ու Ջո Ուիլսոնը հայտարարում են, որ Ռուսաստանը թույլ է տվել ՄԱԿ-ի կանոնադրության կոպտագույն խախտումներ, որոնք կասկածի տակ են դնում Անվտանգության խորհրդում տեղ զբաղեցնելու՝ նրա իրավունքը: Այս բանաձևը խորհրդատվական բնույթ ունի։

ՄԱԿ-ի կանոնադրությամբ նախատեսված է հնարավորություն՝ զրկելու երկրին Անվտանգության խորհրդում մշտական ​​անդամությունից։ Սակայն հանձնաժողովի և որոշ իրավաբանների կողմից կիսվող մտքերից մեկը Ռուսաստանի՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդի կարգավիճակը Անվտանգության խորհրդում վիճարկելու առաջարկն է։

Foreign Policy-ն նշում է, որ դա հազիվ թե իրատեսական է, հատկապես՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն այս կարգավիճակում ճանաչվել է ավելի քան 30 տարի։

Լրատվամիջոցը նշում է, որ Արևմուտքի նկատմամբ երկարատև թշնամանքը և Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիան, այնուամենայնիվ, ստիպել են Վաշինգտոնին և Կիևին ուղիներ փնտրել Մոսկվայի քաղաքական ազդեցությունը սահմանափակելու համար։

Էմմա Չոբանյան