Լեռնային Ղարաբաղում հումանիտար օդային միջանցքի հրատապ բացման անհրաժեշտություն կա․ Ռուբեն Վարդանյան

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար օդային միջանցքի հրատապ բացման անհրաժեշտության մասին։ «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ԼՂ պետնախարարն ասել է․ «Մենք կառուցում ենք մի համակարգ, որը պետք է բնակչությանը ամբողջական շրջափակման պայմաններում անհրաժեշտ ամեն ինչով ապահովի։ Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը, որպեսզի մարդասիրական միջանցք հայտնվի, և մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում։ Սա Ադրբեջանից կախված չլինելու միակ միջոցն է, սա մեզ համար որպես համայնք այստեղ մնալու կարևոր պայման է,  որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն: Օդանավակայանը լիովին պատրաստ է գործել»,- հայտարարել է Վարդանյանը։

Մեկնաբանելով ներկա և այլ ճգնաժամերը հաղթահարելու նպատակով Բաքվի հետ հնարավոր փոխգործակցությունը՝ Վարդանյանն ասել է․

«Ադրբեջանը պետք է հասկանա, որ անհրաժեշտ է Արցախը որպես բանակցությունների կողմ ճանաչել։ Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարելի է քննարկել։ Այստեղ մարդկանց ամբոխ չի ապրում, սա երկիր է, սա պետություն է։ Կան ինստիտուտներ՝ խորհրդարան, կառավարություն, նախագահ, հասարակական կազմակերպություններ։ Անհրաժեշտ է նստել ու բանակցություններ վարել, այլ տարբերակ չկա»,- հայտարարել է Արցախի պետնախարարը։

Տաթև Ֆռանգյան