Լաչինի միջանցքում տեղի ունեցողը ռազմական ակտին հավասարազոր բան է․ Աղազարյանն առաջարկում է ոչ թե ՌԴ-ին կոչ անել, այլ պահանջել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Արսեն Թորոսյանը և Հովիկ Աղազարյանն առաջարկեցին նախագծով Ռուսաստանի Դաշնությանը ոչ թե կոչով դիմել, այլ պահանջել իրականացնել գործողություններ` ապահովելու եռակողմ հայտարարությամբ ամրագրված դրույթների լիակատար իրացումը ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում:

«Առաջարկում եմ ոչ թե կոչ անել, այլ պահանջել Ռուսաստանից կատարել իր պարտականություննեը։ Մենք իրավունք ունենք պահանջելու։
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լաչինի միջանցքում, դա ռազմական ակտին հավասարազոր բան է։ Երբ որ պատերազմներ են լինում, այնպես չէ, որ առավոտից երեկո թնդանոթները կրակում են։ Շրջափակումը պատերազմի ամենասարսափելի ակտերից մեկն է։ Հետևաբար ՌԴ-ից պետք է պահանջել»,- նշեց Հովիկ Աղազարյանը և դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, ով ներկայացնում էր նախագիծը, հետաքրքրվեց՝ Ռուսաստանն ինչ-որ խնդիրնե՞ր ունի, դժվարանո՞ւմ է։

Այս համատեքստում Հայկ Կոնջորյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը նպատակաուղղված իրականացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռուսական խաղաղապահների արժեզրկման և հեղինակազրկման գործողություն:
Ըստ Կոնջորյանի` Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահ զորախմբի գործունեության ժամկետի երկարացման վերաբերյալ քննարկումները պետք է առարկայանան:

«Մեր մոտեցումն այն է, որ ԼՂ հարցի հանգուցալուծման ճանապարհը Ստեփանակերտի և Բաքվի միջև ուղիղ երկխոսությունն է: Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի ստեղծվեն այնպիսի միջազգային մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան այդ երկխոսությունը ծավալելու:

Այս հայտարարության նախագծում ևս այդ մասին նշել ենք»,- նշեց խմբակցության ղեկավարը և հավելեց, որ խորհրդարանի կողմից հստակ և պաշտոնական դիվանագիտության հետ ներդաշնակված ուղերձները շատ կարևոր են լինելու, որ միջազգային հանրությունը հասկանա ու ճիշտ գնահատական տա, ճիշտ գործողություններ կատարի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար:

Մանրամասները՝ տեսանյութում։