Միխեիլ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ի նշան բողոքի, հացադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը թույլ չի տվել նրան հեռակա կարգով մասնակցել դատավարությանը։ Լրագրողներին այս մասին հայտնել է փաստաբան Շալվա Խաչապուրիձեն, գրում է civil.ge-ն։

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում, որ նրան հեռակա կարգով չմիացրեցին, նույնիսկ Ստալինը դա չի արել: Ի նշան բողոքի՝ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել»,- ասել է Խաչապուրիձեն։

«Այսօր ինձ զրկեցին սեփական դատավարությանը մասնակցելու տարրական իրավունքից, սա վրացական և միջազգային իրավունքի բոլոր նորմերի խախտում է, ուստի ստիպված եմ գնալ բողոքի ծայրահեղ ձևի՝ հացադուլի։ Իհարկե, ես տեղյակ եմ բոլոր ռիսկերին՝ հաշվի առնելով իմ ներկայիս առողջական վիճակը, բայց ես սոված կմնամ այնքան ժամանակ, մինչև չստանամ իմ դատավարությանը մասնակցելու հաստատուն երաշխիքներ, թեկուզ տեսակամուրջի միջոցով։ Ամեն ծաղր ու նվաստացում իր սահմաններն ունի»,- ասված է Սաակաշվիլիի նամակում։

Տաթև Ֆռանգյան