Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է սկսել աշխատել արևմտյան շուկաներ թուրքմենական գազի մատակարարման ուղղությամբ

Լուրեր

20.11.2026 | 20:37
ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո կապերն ամրապնդելու համար «նշանակալի համաձայնագիր» են կնքել
20.11.2026 | 20:25
Գյումրիում ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունները 21 որոշում են ընդունել․ Հակոբյանը վերանշանակվել է կոլեգիայի փոխնախագահ
20.11.2026 | 20:13
Հունգարիան հանել է վետոն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության համար 4-րդ և 5-րդ կլաստերները բացելու հետ կապված
20.11.2026 | 20:00
Ադրբեջանը կստորագրի Խաղաղության համաձայնագիրը, եթե ԹՐԻՓՓ-ի իրագործումը տեսանելի դառնա․ Սահմանադրությունը պատրվակ է․ Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
Բոլորը

Թուրքիան հատուկ կարևորություն է տալիս թյուրքալեզու երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության հարթակի միջոցով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա-Թուրքմենստան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովում ունեցած ելույթում, գրում է Անադոլու գործակալությունը։

Էրդողանը նշել է, որ Թուրքմենստանի արագ ու ամբողջական անդամակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը նոր խթան կլինի կառույցի համար։

«Համոզված եմ, որ Անկարայի, Բաքվի և Աշխաբադի եղբայրական կապերը կամրապնդվեն մեր երկրների ռազմավարական հնարավորությունների հիման վրա։ Մեր նպատակն է՝ առավելագույնս օգտագործել գլոբալ ու տարածաշրջանային գործընթացները ի շահ բնակչության՝ թիրախում ունենալով տարածաշրջանային կայունությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Նա նշել է, որ պետությունների փոխգործակցությունը հատկապես կարևոր է ժամանակակից մարտահրավերների և ճգնաժամերի ֆոնին։ Ըստ Թուրքիայի ղեկավարի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցնցել է պարենային և էներգետիկ անվտանգությունն աշխարհում, և Ուկրաինայում տեղի ունեցողի հետևանքներն այս կամ այն ​​կերպ զգում են բոլոր երկրները, այդ թվում՝ գնաճի տեսքով։ Նա նաև խոսել է Թուրքիայի ջանքերի մասին այդ հարցում։

Էրդողանը նաև անդրադարձել է էներգետիկ ոլորտում համագործակցությանը՝ ասելով, որ անհրաժեշտ է սկսել աշխատել արևմտյան շուկաներ թուրքմենական գազի մատակարարման ուղղությամբ։ Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է համագործակցել նաև Թուրքմենստանի և Ադրբեջանի հետ Կասպից ծովում գտնվող «Դոստլուգ» նավթագազային հանքավայրի շահագործման հարցում։ Բացի այդ, Անկարան պատրաստ է Թուրքմենստանի ու Ադրբեջանի հետ քննարկել Թուրքիա էլեկտրաէներգիայի ներկրման հարցը։

Էմմա Չոբանյան