Դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները ԼՂ-ում․ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները՝ Լաչինի միջանցքը փակելու մասին

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գազ Բիլիրակիսը, Ջեքի Սփիերը, Դեյվիդ Վալդաոն ու Ադամ Շիֆը  հայտարարություն են  տարածել  Լաչինի միջանցքի փակման հետ կապված։

«Մենք դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Մտահոգիչ է, որ միակ դեպքը, երբ ադրբեջանական ժողովրդին թույլատրվում է ազատորեն բողոքել, այն է, երբ դա սպառնում է հայերի կյանքին։ Նրանց կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, կարծես թե, համակարգված է և նպատակ ունի փակել Արցախի սննդի, բժշկական պարագաների և տրանսպորտի և այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման միակ ուղին, էլ չենք խոսում Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժի հետագա սահմանափակումների մասին։ Լրացուցիչ զեկույցները նաև ասում են, որ Ադրբեջանը փակել է բնական գազի  մատակարարումը տարածքում քաղաքացիների համար, տասնյակ հազարավորների թողնելով առանց ջեռուցման, քանի որ ջերմաստիճանը նվազում է, ինչպես դա արել է արդեն  այս տարվա սկզբին՝ մարտին»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ այս ամենը հումանիտար ճգնաժամի պատճառ է դառնում Լեռնային Ղարաբաղում։

«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին և մեր եվրոպացի գործընկերներին օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ դադարեցնելու Ադրբեջանի կողմից ստեղծված այս  հորինված ճգնաժամը, ԵԱՀԿ Մինսկի խմբի և այլ բազմակողմ խաղաղ գործընթացների միջոցով Ալիևին վերադարձնելու բանակցությունների սեղանի շուրջ և ապահովել այդ քննարկումներում Արցախի ժողովրդի ներգրավվածությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան