Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ-ի իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի գործողությունները Լաչինի միջանցքում
Քաղաքականություն
14.12.2022 | 10:43ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դիմել է ՆԱՏՕ ԽՎ անդամ պետությունների իր կոլեգաներին` ներկայացնելով Ադրբեջանի կողմից իրականացվող պռովոկացիոն գործողությունները և կոչ արել ձեռնարկել համապատասխան քայլեր նմանօրինակ գործողությունները դատապարտելու վերաբերյալ․ այս մասին տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։