«Պաշի տղա Սուրո Լեննականսկին» կմնա կալանքի տակ․ Գյումրիում «օրենքով գողերի» դատավարությունը շարունակվում է

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է քննել քրեական ենթամշակույթ կրող անձանց ու նրանց ստեղծած խմբավորմանն աջակցածների նկատմամբ հարուցված քրեական գործը։ Նիստն այսօր չկայացավ՝ ամբաստանյալներին դատարան տեղափոխող մեքենայի անսարքության պատճառով։

Այս գործով անցնող գյումրեցի երկու «օրենքով գողերը»՝ Սուրեն Ավետիսյանը («Պաշի տղա Սուրո Լեննականսկին») և Արտյոմ Ղազարյանը («Զապի եգան Արտյոմ Լեննականսկին») դեռևս կալանքի տակ են։ Դատարանը մերժել է գրավի դիմաց նրանց ազատ արձակելու՝ փաստաբանների միջնորդությունը։

Գործով գլխավոր ամբաստանյալ Սուրեն Ավետիսյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ նրան ազատ արձակել 137 միլիոն դրամի անշարժ գույքի գրավադրմամբ։ Սակայն մերժում ստանալով՝ փաստաբանը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկել էր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում։

Դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 2-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռ․ Բարսեղյանի նախագահությամբ, գրավոր ընթացակարգով քննել է Արամայիս Հայրապետյանի վերանայման բողոքն ու որոշել է մերժել այն՝ անփոփոխ թողնելով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հոկտեմբերի 20-ի որոշումը։ Արդյունքում, գլխավոր ամբաստանյալը կմնա կալանքի տակ։

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրվում է 8 անձ՝ Սուրեն Ավետիսյանը, Արտյոմ Ղազարյանը, Կարեն Վարոսյանը, Ռաֆիկ Իգիթյանը, Աշոտ Իգիթյանը, Էդմոնդ Գրիգորյանը, Ցոլակ Գևորգյանը, Վահան Տեր-Պողոսյանը։

Նրանից 3-ն ազատ են արձակվել, 5-ը կալանքի տակ են։ Ազատ են արձակվել գյումրեցի գործարար Ռաֆիկ Իգիթյանը, նրա որդի Աշոտ Իգիթյանը և Վահան Տեր-Պողոսյանը։ Ազատ արձակված ամբաստանյալներից մեկին՝ Էդմոնդ Գրիգորյանին նորից են կալանավորել։ Դատախազությունը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի՝ նրան ազատ արձակելու որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, որն էլ փոխել էր Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշումը։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկի» մականվամբ հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը քրեական ենթամշակույթ կրող խմբավորում է ստեղծել և ղեկավարել։ Նա դերաբաշխում է կատարել, քրգործով անցնող անձինք կատարել են նրա հանձնարարականները։

Ըստ քրգործի՝ «Պաշի տղա Սուրո Լեննականսկիի» նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, Էդմոնդ Գրիգորյանի, Աշոտ Իգիթյանի, Ռաֆիկ Իգիթյանի, Արմեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով, «Զապի եգան Արտյոմ Լեննականսկի» մականվամբ հայտնի «օրենքով գողի», Կարեն Վարոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով։

Արմիկ Մովսիսյան