Արցախի ՀԿ-ները՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման մասին

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Արցախի հասարակական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«2022 թ․-ի Դեկտեմբերի 12-ի առավոտյան 10։30 -ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Մեկ օրից ավել է ամբողջությամբ շրջափակման մեջ գտնվող Արցախի 120 000 հայ բնակչությունը զրկված է ոչ միայն արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունից, այլ նաև սննդամթերքի, դեղամիջոցների, էներգակիրների և կյանքի համար առաջնային այլ ապրանքների մատակարարումից։

Ադրբեջանի այս պրովոկացիան տարիներ շարունակ իրականացվող հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է, որի միակ նպատակը Արցախի հայ բնակչության տեղահանումն է, և այդ միջոցով Լեռնային Ղարաբաղի խնդրի վերջնական լուծումը։

Էթնիկ զտումների և տեղահանման այս քաղաքականությունը ուղեկցվում է մարդու հիմնարար իրավունքների խախտումներով, ինչպես օրինակ ազատ տեղաշարժվելու, սննդի և բժշկական օգնության իրավունքները։ Ադրբեջանն այս քայլերով նաև շարունակական հոգեբանական ճնշում և վախի մթնոլորտ է փորձում ստեղծել արցախահայության շրջանում։ Այս իրավիճակի տևական շարունակությունը անխուսափելիորեն հանգեցնելու է հումանիտար ճգնաժամի, որը բերելու է մարդկային կորուստների, նոր պատերազմի և տարածաշրջանում լարվածության աճի։

Արցախի՝ աշխարհին կապող միակ ճանապարհը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրով գտնվում է ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ և դուրս է ադրբեջանական վերահսկողությունից։ Ադրբեջանի այս քայլերը ոտնահարում էն թե՛ արցախահայության իրավունքները, թե՛ եռակողմ համաձայնագիրը։

Կոչ ենք անում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններին, միջազգային դերակատարներին պատշաճ գնահատական տալ Արդբեջանի հանցավոր գործողություններին և գործուն միջամտություն ցուցաբերել՝ կանխելու հումանիտար վերահաս ճգնաժամը»։