Պաշտոնանկությո՞ւն, թե՞ ինքնակամ հրաժարական․ անպատասխան հարցեր Դումանյանի հեռանալու շուրջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկու տարի ԿԳՄՍ նախարարությունը ղեկավարած Վահրամ Դումանյանը հեռանում է․ ինչո՞ւ հարցի պատասխանը դեռ չկա, նախարարության մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը չպարզաբանեց, միայն հաստատեց Դումանյանի՝ ազատման դիմում ներկայացնելու փաստը։  ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Դումանյանը ԿԳՄՍ նախարարի պաշտոնում նշանակվել էր Արայիկ Հարությունյանի հրաժարականից  հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 23-ին։ Դումանյանը բարձրագույն կրթության ոլորտի հնաբնակներից է․ նշել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նորանշանակ նախարարին կառավարության անդամներին ներկայացնելիս։

«Ուզում եմ հույս հայտնել, որ մենք միասին նաև կարողանանք հասնել այն նպատակներին, որ մենք առաջ դրել ենք»,- ասել էր Փաշինյանը:

60-ամյա Դումանյանը պաշտոնավարման ընթացքում պարբերաբար աչքի էր ընկնում աղմկահարույց հայտարարություններով կամ փորձագետների կողմից առնվազն վիճահարույց գնահատված որոշումներով։  Այս տարվա հուլիսի 9-ին Հատիս լեռան գագաթին տրվեց Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարել էր, որ կառավարության արձագանքը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը դրական է։ Բայց այն արժանացավ բուռն քննադատության․ նախ դեմ արտահայտվեց Հայ առաքելական եկեղեցին՝  ընդգծելով, որ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին։ Հետո քննադատվեց այն, որ  Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ։ Իսկ 2019 թվականին հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում  լեռան գագաթին  հայտնաբերվել էր նախնական տվյալներով բրոնզ-երկաթեդարյա հնավայր-ամրոց, որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից, մինչդեռ  հնավայր-ամրոցի տարածքում արդեն իսկ իրականացվել էին հողի լիցքի և հարթեցման աշխատանքներ։

ԿԳՄՍ նախարարությունը Հատիս լեռան տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ անգամ պաշտոնական գրություն չէր ստացել։ Նախարարությունը պահանջեց դադարեցնել գործող օրենսդրությանը և կարգերին հակասող ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, սակայն միայն հանրության բուռն քննադատությունից հետո։ Չնայած ԿԳՄՍ և Շրջակա միջավայրի նախարարությունների հայտարարություններին, որ փրկչի արձանի շինարարությունը կասեցվել է, սակայն ՀՀ բնության հուշարձանների ցանկում ընդգրկված Հատիս լեռան տարածքում Քրիստոսի արձանի տեղադրման շինաշխատանքները շարունակվում էին։ Հետո ԿԳՄՍ նախարարությունը դիմեց ոստիկանություն՝ Հատիսի գագաթին հողային աշխատանքները կասեցնելու համար։

Այս տարվա հոկտեմբերին բուռն քննարկումների պատճառ դարձավ  նախարարության՝ 3 բուհերի միավորման նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ առաջարկվում էր միավորել Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտն ու Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը: Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը դեմ էին կառավարության որոշմանը և տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին իրականացնում։ Նրանք նաև պահանջում էին նախարարի հրաժարականը։ Ի վերջո, նախարարությունը տեղի տվեց քննադատությունների ալիքին և հրաժարվեց բուհերի միավորման գաղափարն այս պահին կյանքի կոչելու մտքից։ 

Բողոքի ալիք էր բարձրացրել նաև նախարարության` Աշտարակում ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարի շուրջ․ լուրեր էին շրջանառվում, թե դա արվում է, քանի որ բուհերի շենքերը հյուրանոցի վերածելու մտադրություն կա։«Որոշ մարդկանց հիվանդ երևեկայության արդյունք է եղել դա, և նման բան ես ընդհանրապես լուրջ մարդկանցից չեմ լսել, թե ԵՊՀ–ի շենքը կդառնա հյուրանոց»,- ասել էր Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարության շուրջ քննադատության ալիք բարձրացավ նաև այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ամանորյա լուսավորության անցկացման համար Հանրապետության հրապարակի՝ հուշարձան-շենքերի վրա անցքեր են բացվել։  Այնինչ, այս թեմայով լրագրողների հարցերը Դումանյանն անլուրջ էր որակել․ «Մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր»,- նշել էր արդեն նախկին նախարարը:

Պարզվեց՝ նախքան նախագծի իրականացումը Քաղաքապետարանը ԿԳՄՍ գործընկերների հետ ունեցել է աշխատանքային քննարկում, այսինքն՝ նախարարությունում տեղյակ են եղել, որ պատմամշակութային արժեք ուեցող, հանրապետական նշանակության  շեքերի վրա պիտի անցքեր բացվեն ու թույլատրել են, ընդ որում՝ ոչ գրավոր։

Վահրամ Դումանյանի հնարավոր հրաժարականի մասին լուրեր մամուլում շրջանառվում էին դեռ սեպտեմբերից. նախարարը դրանց կարճ էր արձագանքել. «Անկեղծ ասած, առաջին անգամ լսեցի այդ մասին․ նորություն էր»,- ասել էր նա: Նախագահ

Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետ Փաշինյանի առաջարկությունը, արդեն ստորագրել է Դումանյանին պաշտոնից ազատելու հրամանագիրը։ ԿԳՄՍՆ-ն այսօր տարածել է հեռացող նախարարի հայտարարությունը, որում սակայն Դումանյանը չի պարզաբանել, թե ինչու է թողնում պաշտոնը, փոխարենը շնորհակալություն է հայտնել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնն իրեն վստահելու և ընձեռած հնարավորության համար։ 

Մանրամասները` տեսանյութում:

Արփի Հակոբյան

 

Հ․Գ․ Տեսանյութը պատրաստելուց հետո հայտնի դարձավ, որ Անդրեասյանը վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով նշանակվել է ԿԳՄՍ նախարար: