Իլհամ Ալիևն ընտանեկան բիզնեսի աշխատակցին նշանակել է պաշտպանության փոխնախարար

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտպանության նոր փոխնախարար է նշանակել։ Ադրբեջանական լրատվականները հայտնում են, որ Ալիևի հրամանագրով՝ պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվել է Ագիլ Գուրբանովը։

Հավելենք, որ ներկայում, ըստ Ադրբեջանի ՊՆ կառուցվածքի, նախատեսված է նախարարի 5 տեղակալի պաշտոն։ Թափուր է մնացել ընդամենը մեկը։

Ուշագրավ է, որ Ագիլ Գուրբանովը զինվորական չէ։ Նա նախկինում աշխատել է «PASHA Investments» ՍՊԸ-ում, որը ներառված է «PASHA Holding»-ի կազմում։ Այն պատկանում է Ադրբեջանի առաջին տիկին ու փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հորը Արիֆ Փաշաևին, բաժնեմասեր ունեն նաև նախագահ Ալիևի դուստրերը՝ Լեյլա և Արզու Ալիևաները։

Գուրբանովը զբաղեցրել է նաև «Սումգայիթի տեխնոլոգիական պարկ» ՍՊԸ-ի դիտորդական խորհրդի նախագահի պաշտոնը։ Վերջին շրջանում էլ նա Արցախի գրավյալ Կովսականում Ադրբեջանի նախագահի հատուկ պատվիրակության ներկայացուցիչներից է եղել։

Ի դեպ, 36-ամյա Գուրբանովը մեկ շաբաթից ավելի է՝ զբաղեցնում է այդ պաշտոնը, սակայն այդ մասին նոր է հանրայնացվում։ Այսպիսով, Ադրբեջանի պետական կառույցներում Մեհրիբան Ալիևան իր  թիմի անդամներով շարունակում է դիրքերն ավելի ամրապնդել։

Էմմա Չոբանյան