Արցախի իշխանությունը ռուսների միջնորդությամբ շփումների մեջ է Ադրբեջանի հետ. Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
Բոլորը

Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ չկան, կան շփումներ։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի իշխանությունը ՌԴ խաղաղապահների միջոցով շփումների մեջ է, և համապատասխան կառույցների ներկայացուցիչները դեպքի վայրում են՝ զբաղվելու հարցի հանգուցալուծմամբ՝ ամեն մեկն իր ճակատում։

«Արցախի իշխանությունը ռուսների միջնորդությամբ շփումների մեջ է Ադրբեջանի հետ. այլ տարբերակ չկա»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Հիշեցնենք՝ երեկվանից` 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից փակվել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ իբրև թե  «քաղաքացիական» ու «բնապահպանական» ակցիա անելու հետևանքով։

Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ բնապահպանական կեղծ հիմնավորումներով Լաչինի միջանցքը փակել են մարդիկ, ովքեր ծառայում են Ադրբեջանի բանակում, հատուկ ծառայություններում: Բաբայանի խոսքով՝ այդ ամենը բեմադրություն է, և վաղը կուղարկեն հեծանվորդների, մյուս օրն՝ այլ արտիստների:

«Եթե իրենք ինչ-որ բնապահպանական խնդիրներ ունեն, այդպե՞ս պետք է վարվեն: Մենք էլ իրենց բնապահպանական շատ հարցեր ունենք: Բոլորդ քաջատեղյակ եք, թե ինչպիսի ֆոսֆորային ռումբեր է Ադրբեջանն օգտագործել 44-օրյա պատերազմի ժամանակ: Զեկույցներ կան, այդ ամենն արձանագրված է:

Եթե հարց են ուզում քննարկել, դրան ձև կա, ոչ թե գալ փակել, կաթվածահար անել. երեխաներ կան, որոնք հիվանդ են, սնունդ է պետք, դեղորայք է պետք և այլն:

Նրանք բապահպանական հարցը ի հաշիվ ցեղասպանության ե՞ն իրականացնում:
Այդ բնապահպանության պատրվակի տակ նրանք վաղն ասելու են, որ պետք է փակեն Կաշենի հանքը, իսկ սա մեր տնտեսության կարևորագույն լոկոմոտիվներից մեկն է, որը բոլոր բնապահպանական նորմերը պահպանում է»,- եզրափակեց Բաբայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։