Ավելի քան 24 ժամ դադարեցված է դեղորայքի, սննդամթերքի մատակարարումը Արցախ. Գեղամ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահի դրությամբ՝ Արցախում շուրջ 1200 մարդ գտնվում է շրջափակման մեջ։ Այս խնդրի վրա միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով՝ այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսաապահովման համար անհրաժեշտ պայմաններն, այնինչ մինչդեռ արդեն 24 ժամից ավելի խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը:

«Այստեղից պետք է հատուկ ընդգրկենք նաև այն հանգամանքը, որ Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ։
Այս ամենն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով, որովհետև այն թեզերը, որ շրջանառվում են՝ իբր բնապահպանական հարցեր և այլն՝ ամբողջությամբ կեղծ են: Կա տեղեկատվություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- նշեց Ստեփանյանը:

Թե հումանիտար ինչ հետևանքներ կարող է ունենալ և ինչ հետևանքներ է արդեն ունենում ադրբեջանական այս հանցավոր գործողությունը, Արցախի ՄԻՊ-ը նշեց․ «Նախ և առաջ, արդեն 24 ժամից ավելի դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների (բենզինի և դիզվառելիք), դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն Արցախի ամբողջ տարածքում:

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ահազանգներ է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են, ու այսկերպ շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու են շատ լուրջ խնդրի առաջ: Նույնը վերաբերում է սննդամթերքի ու էներգակիրների մատակարարումներին:

Շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին ձմեռային ցուրտ պայմաններում՝ հնարավորություն չունենալով միանալ իրենց ընտանիքներին, այդ թվում 270 երեխա այս պահին կրտված է իրենց ընտանիքներից»։

Ստեփանյանի դիտարկմամբ՝ սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է։ «Այն իրականացվում է հետևողականորեն և համակարգված կերպով: Սրանք բացառիկ դեպքեր չեն, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված հրադադարի դիտավորյալ խախտումներ և ձեռքբերված պայմանավորվածությունների դիտավորյալ խաթարումներ»։

Մանրամասները՝ տեսանյութում։