ՌԴ-ն ուժեղացնում է պաշտպանական դիրքերը Լուգանսկում, սակայն փորձում է հարձակվել Դոնեցկում․ ISW

Լուրեր

30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:56
2027-ից «Ակադեմիական քաղաքում» կմեկնարկի ուսանողական կացարանների կառուցումը
30.10.2026 | 10:45
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Սամարայի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել
30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
Բոլորը

Ռուսական զորքերը շարունակում են համախմբվել Ուկրաինայի արևելքում՝ ուժեղացնելու պաշտպանությունը Լուգանսկի և Խարկովի մարզերում, ինչպես նաև աջակցելու սահմանափակ հարձակողական գործողություններին Դոնեցկի շրջանում։ Այս  մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտի (ISW) զեկույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վկայակոչելով ուկրաինացի վերլուծաբաններին՝ ISW-ն գրում է, որ Ռուսաստանը «համակարգում է զորքերի վերահսկողությունը» Արևմտյան ռազմական օկրուգի Խարկով-Լուգանսկի ուղղությամբ, այդ շրջանում 20-րդ համազորային բանակը գործում է երեք ուղղություններով՝ Սվատովոյի շրջանում, Կրեմեննայա-Ռուբիժնոյե գծում և Լուգանսկի շրջանի հյուսիս-արևմուտքում։

Տարածքում նկատվել են նաև 1-ին և 2-րդ բանակային կորպուսների, 76-րդ օդային դեսանտի և 106-րդ օդադեսանտային դիվիզիայի մասերը։ Ռուսական և ուկրաինական աղբյուրները ենթադրում են, որ այդ ուղղությամբ կա մոբիլիզացվածների բարձր կենտրոնացվածություն, հավանաբար, ստորաբաժանումների բացերը լրացնելու համար։ Այն փաստը, որ օդադեսանտային ուժերը գործում են Լուգանսկի մարզում, հուշում է, որ դեսանտայինները վերաբաշխվել են Խերսոնի շրջանի Դնեպրի աջ ափում։

Զեկույցի հեղինակները նշում են, որ «Վագներ» խմբի մարտիկները 1-ին ու 2-րդ բանակային կորպուսների աջակցությամբ պատասխանատվություն են կրում հարձակողական գործողությունների համար Դոնեցկի շրջանում, հատկապես՝ Բախմուտի շուրջ և Դոնեցկի արևմտյան հատվածում։

Էմմա Չոբանյան