Աբովյան քաղաքում 25-ամյա բնակիչը կյանքից զրկել է 78-ամյա կնոջը․ նա ձերբակալվել է

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Պարզվում են 2022թ. դեկտեմբերի 12-ին Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում կատարված 78-ամյա կնոջ սպանության հանգամանքները։

Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ 2022թ․ դեկտեմբերրի 12-ին՝ ժամը 09:10-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի շտապօգնությունից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Կատարված անհետաձգելի քննչական և վարութային գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ սպանությունը, ննջասենյակում խեղդելու միջոցով, կարող է կատարված լինել Աբովյան քաղաքի 25-ամյա բնակչի կողմից։

Դեպքի առթիվ 2022թ․ դեկտեմբերի 12-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Որոշում է կայացվել քննչական խումբ ստեղծելու մասին, նշանակվել են փորձաքննություններ։ Հետաքննության մարմնին տրվել է համապատասխան հանձնարարություն։

Վերոնշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով 2022թ. դեկտեմբերրի 12-ին Աբովյան քաղաքի 25-ամյա բնակիչը ձերբակալվել է և ներկայացվել Աբովյանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու նպատակով։