Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը

Լուրեր

09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը։

«Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի զրույցի զարգացմամբ շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների իրականացման քննարկումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Պուտինն այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Տաթև Ֆռանգյան