Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կառուցմանը նպաստելու և մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում. ԱՀ փոխնախարար

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Դեկտեմբերի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել ԵՄ Արևելյան գործընկերության արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, որի ընթացքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք անդրադառնալու Արևելյան գործընկերության տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև մտքեր փոխանակելու այս կարևոր ձևաչափի ապագայի շուրջ։

Մենք գիտակցում ենք, որ այս ձևաչափի պահպանումը լի էր մարտահրավերներով, ուստի Արևելյան գործընկերության ապագայի շուրջ ընթացող քննարկումների ապահովմանն ուղղված ջանքերը, ինչպես նաև ձևաչափի շրջանակներում գործունեության վերսկսումը, այդ թվում՝ բարձրաստիճան հանդիպումների անցկացումը, մեծապես ողջունելի են։

Արևելյան գործընկերությունն էականորեն նպաստել է իմ երկրի ժողովրդավարական վերափոխմանը։ Մենք հենց այս համատեքստում ենք դիտարկում Արևելյան գործընկերության շրջանակներում գործունեության վերականգնումն ու ձևաչափի ապագայի շուրջ սույն քննարկումը։

Հավատացած ենք, որ չնայած ներկայիս անորոշություններին և անսպասելի զարգացումներին, ձևաչափը պետք է շարունակի գործել, այն չպետք է փոխարինվի որևէ այլ նախաձեռնությամբ կամ սահմանափակի որևէ այլ համաեվրոպական ձևաչափում ներգրավվելու հնարավորությունը։

Անդրադառնալով մեր համագործակցությունն առաջ մղելուն և Եվրոպական միությանն իր Արևելյան գործընկերների հետ ավելի մերձեցնելուն ուղղված հնարավոր գործողություններին՝ ցանկանում եմ ընդգծել, որ նախ և առաջ անհրաժեշտ է սահմանել, գուցե ավելի ճշգրիտ կլինի նշել, վերասահմանել մեր համագործակցության հիմքում դրված արժեքները։

Արժեքների և շահերի միջև հավասարակշռության բացակայությունը, կասկածելի քաղաքականությունն ու մոտեցումները, որոնք ենթադրում են, որ ընդհանուր արժեքները զոհաբերվում են հանուն կարճաժամկետ քաղաքական կամ տնտեսական շահերի, չեն ծառայում ԵՄ-ի և Արևելյան գործընկերների հետագա մերձեցմանը։

Հարգելի գործընկերներ,

2022 թվականի ընթացքում Եվրոպական միությունը և վերջինիս արևելյան հարևանությունը բախվեցին հսկայական մարտահրավերների։ Եվրոպական անվտանգային ճարտարապետության սասանման այս շրջանում մենք ականատես ենք նաև Հարավային Կովկասում լարվածության աճին։

Արևելյան գործընկերներից մեկը՝ Ադրբեջանը, ոչ միայն շարունակաբար սպառնում է կրկին ուժ կիրառել Հայաստանի Հանրապետության նկատմամբ, այլև ագրեսիայի մի քանի գործողություն է կատարել՝ բռնազավթելով Հայաստանի ինքնիշխան տարածքից ավելի քան 140 քառ. կմ տարածք։ Սեպտեմբերի 13-14-ը, ձեռնարկելով լայնածավալ ագրեսիա, Ադրբեջանը թիրախավորել է քաղաքացիական բնակչությունն ու ենթակառուցվածներ, դպրոցներ, հիվանդանոցներ, հանգեցնելով ավելի քան 200 զոհի, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ հասցնելով անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքում։

Ավելին, անցնող տարվա ընթացքում Ադրբեջանը մշտապես փորձեր էր անում էթնիկական զտում իրականացնել Լեռնային Ղարաբաղի մնացած 120.000 մարդկանց հանդեպ՝ սպառնալով կենսական նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի շահագործմանը, ինչը համաձայնեցվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցություններ են վարում հարաբերությունների կարգավորման շուրջ։ Իր ռազմատենչ հռետորաբանությամբ և ուժի կիրառման սպառնալիքով Ադրբեջանը փորձում է Հայաստանին ստիպել գնալ զիջումների։

Այս առումով ցանկանում եմ ընդգծել, որ, նպատակ ունենալով նպաստել մեր տարածաշրջանի անվտանգությանը, Եվրամիությունը և նրա անդամ երկրները պետք է որոշակի կարմիր գծեր սահմանեն։ Ուժի կիրառումից զերծ մնալը պետք է լինի բացարձակ կարմիր գիծ, և այս առնչությամբ երկկողմանի (երկու կողմերին հավասարապես ուղղված) հայտարարությունները, ըստ էության, միայն խրախուսում են ագրեսորին շարունակել իր գործողությունները։

Մենք բարձր ենք գնահատում այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնել ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և դրանց հեղինակներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Ոչ պակաս կարևոր է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինուժի ամբողջական դուրսբերման շարունակական պահանջը։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում առանց այն էլ փխրուն խաղաղությանն ու կայունությանը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և դրվատել ԵՄ-ին՝ Հայաստանում ԵՄ մոնիտորինգի կարողությունների արագ և արդյունավետ տեղակայման համար: Անհերքելի է այդ առաքելության ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման գործում։ Հայաստանը բարձր է գնահատում EUMCAP-ի աշխատանքը և կարծում է, որ քանի որ իրավիճակը շարունակում է մնալ շատ փխրուն և Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը շատ մեծ է, առաքելությունը պետք է շարունակի տեղում կատարել իր շատ կարևոր դերը։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանն ի սկզբանե ընդունել է ԱլԳ-ը՝ որպես հավելյալ միջոց բարեփոխումների համապարփակ իր օրակարգի համար՝ ուղղված մարդու իրավունքների և օրենքի գերակայության նկատմամբ հարգանքի և արդյունավետ կառավարման ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին. ոլորտներ, որտեղ մեզանից շատերը իրականացրել են իրական ջանքեր՝ նպատակ ունենալով ապահովել մեր ժողովուրդների բարգավաճումը։ Եվրամիությունը մնում է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կառուցմանը նպաստելու և մեր բարեփոխումների օրակարգին աջակցելու գործում։

Քննարկման ևս մեկ հարց է Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման արագացումը՝ մեր քաղաքացիների համար օգուտները առավելագույնի հասցնելու համար: Վերջին տարիների գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամերը և անվտանգության մարտահրավերները, ազդելով ԱլԳ երկրների վրա, որոշակիորեն դանդաղեցրել են Տնտեսական և ներդրումային ծրագրից բխող Ուղենշային նախաձեռնությունների իրականացումը: Այնուամենայնիվ, ուրախ եմ նշել, որ մեր կառավարությունը շարունակում է ակտիվորեն ներգրավվել ԵՄ մեր գործընկերների հետ՝ Հայաստանի համար նախատեսված բոլոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։ Մենք պատրաստ ենք էլ ավելի ընդլայնել մեր համագործակցության շրջանակը՝ ի շահ մեր քաղաքացիների։

Շնորհակալություն»։