Տեղի է ունեցել փոխհամաձայնեցված գործողություն. Քոչարյանը «բնապահպանների»՝ Արցախում գտնվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Այս պահին Արցախում տիրող իրավիճակն Ադրբեջանի կողմից պլանավորված սադրանքների հետեւանք է: Իսկ թե ինչպես պետք է չեզոքացվի, հրադադարը պահպանող հիմնական ուժային բլոկը պետք է հետեւություններ անի, կանխատեսի, գուցե նաեւ ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից: Այս մասին դեկտեմբերի 12-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով լրագրողի` այս պահին Արցախում տիրող լարված իրավիճակի, մասնավորապես, Շուշիի հատվածում ճանապարհը փակելու եւ ադրբեջանցիների կողմից վրան տեղադրելու վերաբերյալ հարցին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Լրագրողը հետաքրքրվել է Արցախի Կաշենի հանքավայրի շուրջ տեղի ունեցող գործընթացներով: Նշենք, որ օրեր առաջ իբրեւ «բնապահպան», ադրբեջանցիները փորձել են մտնել Կաշենի հանքավայր: «Ինչո՞ւ Արցախի իշխանությունների հետ չեն համաձայնեցրել, միայն խաղաղապահների թույլտվությամբ է մեկօրյա այց նախատեսվել»,- հարցրել է լրագրողը:

Անդրանիկ Քոչարյանն այս կապակցությամբ նշել է. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված սադրիչ գործողություններ` դրանով լարվածություն ստեղծելով Արցախում: Բնականաբար, ակնկալիքն այն է, որ լարվածությունը կտեղափոխվի նաեւ Հայաստան: Ես կարծում եմ, որ պետք է լինել սառնասիրտ: Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը` անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար եւ անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգային տարածքում: Վերջին հաշվով` խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, եւ խաղաղապահ ուժերն ունեն հենց խաղաղապահ առաքելությունը` նման լարվածությունները չեզոքացնելու: Այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր ուժը եւ բովանդակությունը»:

Ի պատասխան մեկ այլ լրագրողի հարցի, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայր, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ այստեղ փոխհամաձայնեցված գործողություններ են տեղի ունեցել, եւ դա շատ ճիշտ է: Թե ում միջեւ են տեղի ունեցել փոխհամաձայնություններ, Անդրանիկ Քոչարյանը չի մանրամասնել` նշելով. «Չէին կարող «բնապահպանները» վերցնեին դրոշակները եւ գնային Արցախի ցանկացած միջավայր հասնեին: Դա նշանակում է, որ ինչ-որ համաձայնություն է եղել, որպեսզի նման լարվածությունները չկրկնվեն: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը, ըստ էության, նաեւ հակազդման հնարավորություն է ստեղծում նման խնդիրները կարգավորելու համար»: Պատգամավորի խոսքով Արցախի իշխանությունը պետք է միշտ կարողանա ռիսկերը կառավարել եւ կառավարում է: Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր: Նա պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Հայաստանը եւ Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա:

Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին` Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները խիստ գաղտնի են: Կատարված աշխատանքների հիման վրա հանձնաժողովի նախագահը զրուցել է Գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար:

Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին` հարցեր տալու համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին` Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել եւ ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասել է, որ պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն էլ ինչ-որ հայտարարություններ է արել»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն եւ հունվար ամսին կդրվի շրջանառության մեջ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կնախատեսվեն խստացումներ հրավիրյալների չներկայանալու դեպքում:

«Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որ հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքն ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած թերացումների»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

«Քննիչ հանձնաժողովի արձանագրումներն, առհասարակ, լավ հիմք են այս պահին տեղի ունեցող փոփոխությունների համար, քանի որ հստակ արձանագրված են մի շարք բացթողումներ, որոնք տարիներ ի վեր եղել են բանակում եւ հանգեցրել են կոնկրետ հետեւանքների»,- հավելել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Ըստ նրա` Գլխավոր դատախազի փոփոխությունից հետո բավականին գործընթացներ են տեղի ունենում Դատախազությունում, եւ առաջիկայում կոնկրետ զարգացումներ կլինեն կոնկրետ անձերի վերաբերյալ: Հետեւաբար, նա առաջարկել է սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ընդդիմությունը Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում` հավելելով, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին մասնակցում են, բայց ոչ բոլորը: «Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս միասին պետք է բավականին մեծ արագությամբ եւ որակյալ ոչ միայն օրենսդրական, այլ նաեւ գործնական ներդրում ունենանք մեր բանակաշինության գործում»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:

Հանձնաժողովի նախագահի խոսքով Կառավարությունը հանդես է եկել ծավալուն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին, անվտանգային միջավայրի կատարելագործմանը, Ներքին գործերի նախարարության ձեւավորմանը, պարեկապահակային ծառայությանը: Օրենսդրական նախաձեռնությունները մինչեւ նոր տարի ընդունված կլինեն: Իսկ բանակին վերաբերող փաթեթը կիրառման բուռն փուլում է գտնվում: