Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին «աննախադեպ օգնության համար»

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին «աննախադեպ ռազմական և ֆինանսական օգնության համար»։

ԱՄՆ-ի աջակցությունը ոչ միայն նպաստել է Ուկրաինայի հաջողությանը մարտի դաշտում, այլ նաև օգնել է պահպանել Ուկրաինայի տնտեսության կայունությունը, Զելենսկիի խոսքերն է փոխանցում BBC-ի ռուսական ծառայությունը։ Զելենսկին նաև հայտնել է, որ երկուշաբթի կմասնակցի G-7-ի առցանց գագաթնաժողովին։ «Արդեն այսօր Մեծ յոթնյակի գագաթնաժողովը կկայանա, կմասնակցի Ուկրաինան։ Այժմ մենք համաձայնեցրել ենք մեր դիրքորոշումները Ամերիկայի հետ։ Սա շատ կարևոր գագաթնաժողով է լինելու։ Նորություններ կլինեն»,- խոստացել է Զելենսկին։

Բայդենը հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցությունը, ասել է Սպիտակ տունը՝ նշելով, որ ԱՄՆ-ն առաջնահերթություն է համարում օգնել ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։ Հավելենք, որ կիրակի օրը Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Տաթև Ֆռանգյան