ԵԽ փոխնախագահը ձերբակալվել է կոռուպցիայի կասկածանքով

Լուրեր

30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բելգիայի ոստիկանությունը դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ձերբակալել է Հունաստանից եվրապատգամավոր Եվա Կայլիին, որը զբաղեցնում է Եվրախորհրդարանի փոխնախագահի պաշտոնը, հաղորդում է DW-ն: Ձերբակալությունը տեղի է ունեցել Կատարի կողմից հնարավոր կոռուպցիայի հետաքննության շրջանակներում, որտեղ այժմ անցկացվում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Բրյուսելում այս գործով ընդհանուր առմամբ 5 մարդ է ձերբակալվել։

Հունաստանի ПАСОК սոցիալիստական կուսակցությունը, որի անդամ է Կայլին, ուրբաթ հայտարարել է նրան հեռացնելու մասին։ Կայլին Եվրախորհրդարանի ներկայացուցիչներից մեկն էր, որը վերահսկում էր Կատարի աշխատաշուկայի իրավիճակը, որտեղ իրավապաշտպանները նշում են Ասիայից և Աֆրիկայից աշխատանքային միգրանտների իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր:

Եվրախորհրդարանը Կատարից պահանջում էր բարեփոխումներ, որոնք պետք է հանգեցնեին իրավիճակի բարելավմանը։ Առաջնության մեկնարկից քիչ առաջ Կայլին հանդիպել է Կատարի աշխատանքի նախարար Ալի բին Սամամի Ալ-Մարիի հետ, իսկ նոյեմբերի 22-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում՝ դրական գնահատական է տվել Կատարի աշխատաշուկայի բարեփոխմանը:

Բացի Եվա Կայլիից, ձերբակալվել են նրա գործընկերը, որն աշխատում է Եվրախորհրդարանում, ինչպես նաև իտալացի քաղաքական գործիչ, արհմիութենական միավորման ներկայացուցիչ և ոչ կառավարական կազմակերպության աշխատակից: Ոստիկանությունը խուզարկության ընթացքում առգրավել է համակարգիչներ, բջջային հեռախոսներ և 600 հազար եվրո։