Զինված հարձակում Դրեզդենում․ պատանդներ վերցրած տղամարդը ձերբակալվել է

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Դեկտեմբերի 10-ի առավոտյան ատրճանակով զինված տղամարդը փորձել է ներխուժել տեղի Radio Dresden ռադիոկայանի շենք։ Ինչպես փոխանցում է DW-ն՝ տղամարդը կրակ է բացել գլխավոր մուտքի դռան ուղղությամբ, սակայն ներս մտնել չի կարողացել։ Ռադիոկայանի աշխատակիցները հասցրել են թաքնվել անվտանգ վայրում։ Այնուհետև չարագործը մեքենայով ուղևորվել է քաղաքի կենտրոնական մաս, որտեղ թաքնվել է Аltmarktgalerie առևտրի կենտրոնում գտնվող խանութներից մեկում:

Դրեզդենի ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալել է AltmarktGalerie առևտրի կենտրոնում երկու պատանդ վերցրած տղամարդուն: Պատանդներից ոչ ոք չի տուժել։ Հարձակվողը վիրավորվել է վնասազերծման գործողության ժամանակ։ Ոստիկանությունը ենթադրում է, որ նա տառապում է հոգեկան հիվանդությամբ։

Ավելի ուշ Դրեզդենի ոստիկանությունը հայտնել է, որ Պրոլիս քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում հայտնաբերվել է սպանված 62-ամյա կնոջ մարմինը, և որ սպանության մեջ կասկածվողը նրա 40-ամյա որդին է։ Ոստիկանությունն այս հանցագործությունը կապում է Դրեզդենի կենտրոնում պատանդներ վերցնելու հետ։