Հայաստանի Դատախազությունն ու Ռուսաստանի դատախազության համալսարանը կխորացնեն համագործակցությունը

Լուրեր

16.09.2026 | 11:22
«Արարատ-Արմենիան» մեկնարկում է Եվրոպա լիգայի հիմնական փուլում
16.09.2026 | 11:15
Ձեր նշած գերսուպեր զենքերը ցուցադրեցիք մայիսին, բա ինչի՞ ենք վախենում աղետալի պատերազմից․ Ֆարմանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 11:14
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 16-ի դրությամբ
16.09.2026 | 11:04
Նիկոլ Փաշինյանը Հեսսենի խաղաղության մրցանակ կստանա
16.09.2026 | 11:02
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 10:55
Ըստ ՔԿ-ի՝ «Արմենիկում+»-ի տնօրենը փորձել է «Արմենիկում»-ից 1.6 մլրդ դրամ հափշտակել կեղծ փաստաթղթերով
16.09.2026 | 10:44
Եվրահանձնաժողովն իր զեկույցում անդրադարձել է Հայաստանին․ կլինի՞ ՀՀ-ն 2027թ-ի՝ ԵՄ-ի առաջնահերթություններում
16.09.2026 | 10:32
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը հաղթել է և կարող է մրցել Ալինա Չարաևայի հետ
16.09.2026 | 10:23
Դատախազությունը պահանջում է Ոսկեվանի նախկին մանկապարտեզի շենքը վերադարձնել համայնքին
16.09.2026 | 10:22
Լոս Անջելեսում լրատվամիջոցի ուղղաթիռ է վթարի ենթարկվել․ զոհվել է երեք մարդ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 10:14
Միքայել Վարդանյանի շնորհիվ Տավուշի մարզի գյուղտեխնիկայի պարկը համալրվել է 128 մլն դրամ արժողությամբ գյուղտեխնիկայով և մեքենաներով
16.09.2026 | 10:09
Մեսին հրաժեշտի խաղի համար հրավիրվել է Արգենտինայի հավաքական
16.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորած պատվիրակությունը, Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում, դեկտեմբերի 9-ին եղել է նաև Ռուսաստանի Դաշնության դատախազության համալսարանում:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ՌԴ գլխավոր դատախազության ներկայացուցիչ Վյաչեսլավ Վլասովի և Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Նինա Շալումովայի հետ զրույցում անդրադարձ է կատարվել Հայաստանի դատախազության և Համալսարանի միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներին, դատախազների որակավորման բարձրացմանն ուղղված համատեղ ծրագրերի իրականացմանն ու կոռուպցիայի դեմ պայքարում թիրախային կրթության կազմակերպման անհրաժեշտությանը:

ՀՀ գլխավոր դատախազ Վարդապետյանը բարձր է գնահատել Համալսարանի հետ առկա համագործակցության մակարդակը, Համալսարանում հայ դատախազների համար իրականացվող վերապատրաստման դասընթացի որակն ու ընդգծել Հայաստանի դատախազության համար կադրերի շարունակական կրթության ապահովման կարևորությունը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է դատախազների մասնագիտական պատրաստման և վերապատրաստման գործընթացում նախատեսվող բարեփոխումների փաթեթային լուծումները՝ ուղղված դասավանդման մեթոդաբանությանը, մարզերում դատախազների համար դասընթացների կազմակերպմանը և այլն:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և և պայմանավորվել շարունակական դարձնել նման ձևաչափով հանդիպումները՝ ուղղված համագործակցության արդյունավետության բարձրացմանն ու որակյալ կադրերի պատրաստման նպատակի իրականացմանը: