Ոստիկանապետը պարգևատրել է Պեմզաշենի հանցագործությունը բացահայտած ոստիկաններին

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին, կենտրոնի աշխատակիցների, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի մի խումբ ծառայողների։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից։

Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ողջ անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության համար։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նաև Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներին, որոնց օպերատիվ միջոցառումների շնորհիվ բացահայտվեց Շիրակի մարզի Պեմզաշեն համայքում կատարված առանձնապես ծանր հանցագործությունը։

ՀՀ ոստիկանության պետը դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրենին պարգևատրեց «Ոստիկանության 100-ամյակ», իսկ կենտրոնի աշխատակիցներին՝ «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարգևատրվեցին «Օրենքի պատվար», «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալներով և «Ոստիկանությունում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով։