«Կյանքի պուրակը»՝ առայժմ միայն թղթի վրա․ գաղափարի նախաձեռնող խումբը հիասթափված է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
11.03.2026 | 23:06
Գերմանիան և այլ երկրներ կազատեն իրենց նավթի պահուստարանների մի մասը, քանի որ պատերազմը սահմանափակում է մատակարարումները․ նախարար
11.03.2026 | 22:47
ՌԴ-ն կորցնում է «արտերկրում քարոզչական աշխատանքի» գործիքները. Պեսկովը կոչ է արել օգտագործել Max մեսենջերը
11.03.2026 | 22:33
Որոշակի կատեգորիայի անձինք կազատվեն ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից
11.03.2026 | 22:18
Հերքման հերքում կամ ինչի մասին է լռում ՊՆ-ն. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 22:10
Ըմբիշ Լևիկ Միքայելյանը՝ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր
11.03.2026 | 21:58
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
11.03.2026 | 21:43
Պատերազմը պետք է դադարեցվի՝ «նախքան այն ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ կառնի». Էրդողան
11.03.2026 | 21:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.03.2026 | 21:15
Թրամփը հայտարարել է, որ Իրանում «գործնականում ոչինչ չի մնացել» թիրախավորելու համար
11.03.2026 | 21:02
Հայտնի է՝ ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ում
11.03.2026 | 20:50
Իրանը հայտարարել է, որ «ոչ մի լիտր» նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով
11.03.2026 | 20:39
Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի շենքի հարակից տարածքում բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը
11.03.2026 | 20:30
ՀՀ-ի ազգային անվտանգությանը հարված հասցնելու նշաններ են տեսել․ ԱՀԾ-ի ուղերձն այդ պատճառով է․ Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Որոշում ենք կայացրել Երևանի Բուսաբանական այգում հիմնադրել «Կյանքի պուրակը», որտեղ Արցախյան բոլոր պատերազմների զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն»։ 2021-ի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա տոնակատարության ժամանակ Նիկոլ Փաշինյանի արած այս հայտարարությունից անցել է ավելի քան 1 տարի։ Այդ օրը Հանրապետության հրապարակում Իտալիայից ներկրված 400 արևելյան սոսիներ էին տեղադրվել, որոնք պետք է տնկվեին «Կյանքի պուրակ»-ում։

Factor TV-ի նկարահանող խումբն այսօր այցելեց Երևանի բուսաբանական այգի՝ պարզելու, թե նախագիծն իրագործելու ուղղությամբ մինչ օրս ինչ է արվել։ Այգու անխնամ, չորացած, չոռոգվող ու պարբերաբար հրդեհվող շուրջ 30 հեկտար տարածքում է նախատեսում ստեղծել «Կյանքի պուրակը»` պատմում է Բուսաբանական այգու գլխավոր գյուղատնտես, փոխտնօրեն Նորիկ Շատոյանը։

«Սպասում ենք, որ աշխատանքներն սկսվեն․ այգին մաքրվելու է, հողը պարարտացվելու, այգետնկումը շարունակվելու է»,- ասաց Շատոյանը։

Սպասում են, բայց աշխատանքներն այդպես էլ չեն մեկնարկում։ Հայտնի է, որ որոշման մասին բարձրաձայնելուց 10 ամիս անց միայն ավարտվեցին պուրակի նախագծման աշխատանքներն ու նախագիծը փոխանցվեց ՏԿԵ նախարարություն։

«Առաջնայինը ոռոգման ջրի հարցն է, եթե ջրագիծն անցկացրին, արդեն կսկսվեն ծառերի տնկման աշխատանքները»,- ընդգծում է այգու գլխավոր գյուղատնտեսը։

«Կյանքի պուրակի» ոռոգման ջրագծի շինաշխատանքների մրցույթը կայացել է։ Բուսաբանական այգու գլխավոր գյուղատնտեսի կարծիքով՝ բուն աշխատանքները կիրականացվեն արդեն 2023-ի գարնանը։ Կառավարությունը 122 մլն դրամ է հատկացրել, որպեսզի Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև Բուսաբանական այգու պարսպի հատվածը ոռոգման ջրագիծ կառուցվի։ Այնինչ, պարզվում է՝ Երևանի քաղաքապետարանում դեռ ջրագծի անցկացման թույլտվության հարցն են քննարկում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ ասացին, որ նախագիծը դեռ Ջրային կոմիտեում է, քաղաքապետարանի հետ քննարկում են ոռոգման ջրագծի անցկացման հնարավորությունները։ Քաղաքապետարանից էլ ասացին՝ աշխատանքները զրոյից են սկսել, մեկուկես տարվա ընթացքում «Կյանքի պուրակ»-ում բազմապիսի ու բազմապրոֆիլ աշխատանքներ են ընթացել ու ընթանում, և նորմալ է, որ մեկուկես տարի տևել է։

Այգում արդեն մեկուկես տարի սպասում են անտառ-պուրակ ստեղծելու աշխատանքների մեկնարկին․ ասում են՝ իրենցից ոչինչ կախված չէ։ Այգի այցելողներն էլ ամեն անգամ հետաքրքրվում են՝ ինչո՞ւ այդ աշխատանքներն այդպես էլ չեն սկսվում։

«Դե՝ դանդաղելը մեզանից կախված չէ, չգիտեմ՝ ինչու է դանդաղում, բայց բոլոր դեպքերում՝ ես գիտեմ, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, մրցույթը հայտարարված է, սպասում ենք»,- նկատում է Նորիկ Շատոյանը։

Անտառ-պուրակ ստեղծելու գաղափարն առաջացել էր իրարից անկախ երկու տարբեր կետերում։ Նախաձեռնողներն այս փուլում տեսախցիկի առաջ խոսել չեն ցանկացում, բայց ասում են՝ հիասթափվել են: Քաղաքային իշխանությունների փոխվելուց հետո այդ աշխատանքների հետ ուղղակի կապ չունեն, անուղղակի կերպով՝ հետաքրքրվում են, թե դրանք ինչ փուլում են․ ասում են՝ հիմա ոչինչ չգիտեն, տեղյակ չեն, իսկ նախկինում՝ Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք, ուղղակիորեն ներգրավված էին աշխատանքներում։

Նախատեսվում է, որ «Կյանքի պուրակ»-ի շինարարությունը մեկնարկից հետո կտևի մոտ 3 տարի։ Նախագծի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 4.2 մլրդ դրամ, որից շուրջ 200 միլիոնը նոր ոռոգման համակարգի համար է։ Թե ինչո՞ւ քաղաքային իշխանությունները չեն շտապում օր առաջ սկսել նահատակներին նվիրված պուրակի ստեղծման աշխատանքները, հայտնի չէ։

Քանի որ աշխատանքներն այդպես էլ չեն սկսվել, 2021 թվականին Իտալիայից բերված 400 արևելյան սոսիների մի մասը՝ 142 ծառ, ստիպված են եղել տնկել այգու այս հատվածում․ մյուս մասը կտնկվի գարնանը՝ ասում է Նորիկ Շատոյանը։ Նախատեսված է Երևանի բուսաբանական այգում Արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը հավերժացնող շուրջ 14 հազար ծառ տնկել։ Պատերազմների հերոսների հիշատակին նվիրված պուրակի գլխավոր խորհրդանիշը կլինի բլրի շուրջ կառուցվելիք պարուրաձև ճանապարհը։ Բայց այս ամենն առայժմ միայն նախագիծ է մնում, տեսանելի քայլեր դեռ չկան։

Մանրամասները՝ տեսնյութում։

Արփի Հակոբյան